«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Գլխավոր | Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Կրծքով կերակրում

  1. Ինչպե՞ս կերակրել, որ ցավ կամ վնասվածք չլինի:

Ցավը նշան է, որ կրծքին ամրացումը ճիշտ չէ։ Երեխայի բերանը պետք է ընդգրկի ոչ միայն պտուկը, այլեւ պտուկի շուրջ գտնվող մուգ շրջանագիծը (արեոլա)։ Ճիշտ դիրքը՝ որովայն-որովայն շփմամբ, գլուխն ու մարմինը նույն հարթությամբ, մոտեցնելիս՝ քիթիկը լինի պտուկի մակարդակին, արեոլան դնչիկի մոտ ավելի քիչ երեւա, քան քիթիկի մոտ։ Այս ամենը թույլ է տալիս խորը եւ ճիշտ ամրացում կրծքին եւ կանխում է ցավը։

  1. Կարելի՞ է կերակրել կրկնապտուկով:

Այո, եթե կան ցուցումներ՝ օրինակ ներընկած պտուկ։ Կարեւորը՝ ճիշտ մոտեցնել կրծքին, ընթացքում փորձել հանել կրկնանտուկը, ինչպես նաեւ ընտրել ճիշտ չափի կրկնապտուկ, եթե անհրաժեշտ է, կարելի է օգտվել պտուկի ձեւավորման մեթոդներից (օր.՝ նախնական կարճ կթում, պոմպով կամ ձեռքով կամ հետադարձ սեղմում)։

  1. Կարելի՞ է կթել կուրծքը:

Այո, երբ անհրաժեշտ է (օր.՝ ցավի մեղմման, կաթի պահպանման կամ կաթի քանակը ավելացնելու համար)։ Կարեւոր է չչարաշահել, որպեսզի կաթի քանակի գերառաջարկ չլինի եւ չառաջանան հաճախակի լակտոստազներ։

  1. Ի՞նչ ուտել, որ կաթը շատանա:

Կաթի քանակը որոշվում է ոչ թե սննդով, այլ կերակրումների հաճախականությամբ եւ կրծքի արդյունավետ դատարկմամբ։ Լավ սնունդը օգնում է մայրիկի առողջությանը, բայց հիմնական «խթանը»՝ հաճախակի եւ ճիշտ կերակրումն է։

  1. Կարելի՞ է կերակրել, երբ ջերմություն ունեմ:

Այո։ Շատ դեպքերում (վիրուսային, մրսածություն, նույնիսկ բակտերիալ վարակ) կերակրումը շարունակվում է։ Մայրիկի կաթում արդեն կան հակամարմիններ, որոնք պաշտպանում են երեխային։

  1. Կարելի՞ է կերակրել, երբ ատամներն եմ բուժում:

Այո։ Շատ դեղեր եւ անզգայացնող նյութեր համատեղելի են կրծքով կերակրման հետ։ Կարելի է ստուգել www.e-lactancia.org կայքում կամ խորհրդակցել մասնագետի հետ։

  1. Կարելի՞ է կրծքով կերակրել ռենտգենից կամ համակարգչային տոմոգրաֆիայից հետո:

Այո։ Ռենտգենը եւ ԿՏ-ն չեն ազդում կաթի վրա։ Եթե կիրառվել է կոնտրաստային նյութ, ապա կախված տեսակից՝ կարելի է անմիջապես կամ 12–24 ժամ անց շարունակել (ստուգել ըստ կոնտրաստի անունի)։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 04, Երեքշաբթի | Լուրեր

«Ծնողական ժողով» հաղորդում. հարցերին պատասխանում է Արմինե Խանամիրյանը

«Ծնողական ժողով» հաղորդման շրջանակներում Մարգարյան ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը պատասխանեց հղիության ընթացքի հետ կապված մի շարք հարցերի՝ անդրադառնալով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Նոյ 04, Երեքշաբթի | Պացիենտների համար

Գինեկոլոգիական ստուգումների կարևորությունը. ինչ հաճախականությամբ պետք է անցնել, ինչ հետազոտություններ են կատարվում

Կանանց առողջությունը պահանջում է ոչ միայն հոգատարություն, այլև պարբերական բժշկական հսկողություն։ Գինեկոլոգիական ստուգումները կարևոր են ոչ միայն խնդիրների հայտնաբերման, այլ նաև......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը