2024 Օգս 08, Հինգշաբթի
Գոյություն ունեն եզակի դեղեր, որոնց կիրառման դեպքում հակացուցված է կրծքով սնուցումը: Դրանք հիմնականում հակաքաղցկեղային և ռադիոակտիվ նյութեր պարունակող դեղերն են:
Որոշ դեպքերում կրծքով կերակրող մայրերին նշանակվող դեղերը երեխաների մոտ կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպես օրինակ` քնկոտությունը, թուլությունը, մաշկային ծածկույթների դեղնությունը: Այս մասին մայրերը պետք է զգուշացված լինեն և կարիքի դեպքում դիմեն մասնագետի:
Լայն կիրառվող այնպիսի դեղերը, ինչպիսիք են՝ հակաբորբոքային դեղերը, ցավազրկողները, ջերմիջեցնողները,
հակահազային դեղերը հակացուցված չեն կրծքով կերակրելու դեպքում:
Բոլոր դեպքերում, որոշում կայացնելուց առաջ խորհուրդ է տրվում դիմել մասնագետներին, որպեսզի անտեղի չհրաժարվեք երեխային կրծքով սնուցումից:
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️
https://www.youtube.com/shorts/5DiGH89QlTE?feature=share
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»