«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մարգարյան ծննդատանը մեկնարկեց կրծքով կերակրման վերաբերյալ հերթական դասախոսությունների շարքը

Մարգարյան ծննդատանը մեկնարկեց կրծքով կերակրման վերաբերյալ հերթական դասախոսությունների շարքը

2024 Օգս 11, Կիրակի

Սեմինարները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ`15․08․2024թ, 22․08․2024թ և 29․ 08․2024թ՝ ուղղված լինելով մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկաբույժների, մանկաբարձուհիների, նեոնատալ բուժքույրերի համար կրծքով կերակրման խնդիրներին վերաբերող գիտելիքների թարմացմանն ու արդի տեղեկատվության տրամադրմանը:

Դասախոսությունները կկարդան Մարգարյան ծննդատան մասնագետները՝ Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանը, կրծքով կերակրման խորհրդատու` նեոնատոլոգ Աննա Տոնիկյանը և  կրծքով  կերակրման խորհրդատու՝ բուժքույր Մարիաննա Հովհաննիսյանը։

Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյան.

Սեմինարների նպատակը մեր աշխատակիցների, ինչպես նաև այլ բուժհաստատությունների գործընկերների հետ փորձի փոխանակումն է։

Վերջին տարիներին աճել է կրծքով կերակրումն ընտրող մայրերի թիվը, և մեր ծննդատունը որդեգրել է` որպես երեխաներին կյանքի լավագույն սկիզբ, նրանց կրծքի կաթով սնվելու հնարավորություն տալ:

Վստահ ենք, որ այս սեմինարները կօգնեն բարելավել կրծքով կերակրման պրակտիկան՝ աջակցելով նեոնատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքներում աշխատող բուժաշխատողներին:

Կարևոր է նշել, որ սեմինարներն անցկացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի կողմից հայտարարված Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա առիթով:

Մենք հպարտ ենք այս կարևոր իրադարձությանը նպաստելու և կրծքով կերակրման խթանման համաշխարհային նախաձեռնություններին աջակցելու համար:

Սեմինարների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ⬇️
https://morevmankan.am/arm/726/ՍեմինարներիշարքնվիրվածԿրծքովկերակրմանհամաշխարհայինշաբաթին

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը