«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Գլխավոր | «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳԿ պաշտոնական կայք

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳԿ պաշտոնական կայք

Բարի գալուստ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական Կենտրոնի կայք

Երևանի սրտում գտնվող Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական Կենտրոնը Հայաստանի հնագույն բժշկական հաստատություններից է, որը հիմնադրվել է 1931 թվականին: Իր գոյության... ամբողջ պատմության ընթացքում Կենտրոնը, հիրավի, փառավոր ուղի է անցել՝ մշտապես լինելով հանրապետության ծննդօգնության ծառայության առաջատար, մանկաբարձա-գինեկոլոգիական գիտության առաջամարտիկ և բժշկական կադրերի դարբնոց։

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում Կենտրոնը ձևավորել է հարուստ ավանդույթներ՝ հիմնված գիտական և արհեստավարժ մոտեցման վրա, դրսևորելով հոգատար, հարգալից ու պատասխանատու վերաբերմունք յուրաքանչյուր կնոջը, հղիին, ծննդկանին և բուժառուին:

Այսօր Կենտրոնում իրականացվում են բուժական, կանխարգելիչ, գիտահետազոտական, կազմակերպչական և մեթոդական աշխատանքներ։ Կենտրոնի բազայի վրա գործում է Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնը:

Կենտրոնի առաջատար մասնագետները ցուցաբերում են խորհրդատվական և բուժական օգնություն հանրապետության տարբեր շրջանների ծննդօգնության հսստատություններին։

Պարբերաբար կազմակերպվում են գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ՝ նպատակ ունենալով գործնական բժշկության մեջ ներդնել գիտության նվաճումները՝ հանուն կնոջ, մոր և նորածնի առողջության։

Մայրության բերկրանքը ճաշակած հազարավոր կանանց երախտալից վերաբերմունքին արժանացած մասնագետների մի ամբողջ դպրոց է ստեղծվել կենտրոնում, որոնց ավանդը հսկայական է թե՛ գիտության և թե՛ գործնական բժշկության մեջ։ Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում աշխատում է 5 պրոֆեսոր, 4 դոցենտ և 18 բժշկական գիտությունների թեկնածու:

Հավատարիմ լինելով բժշկական օգնության և սպասարկման առավելագույն որակ ապահովելու սկզբունքին, մեր փորձառու անձնակազմը պատրաստ է անել հնարավորինը, որպիսզի երեխայի ծնունդը լինի անմոռանալի իրադարձություն յուրաքանչյուր կնոջ և նրա ընտանիքի կյանքում:

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ն առաջնորդվում է կնոջ համար, կնոջ կողքին և կնոջ շուրջ կարգախոսով՝ երաշխավորելով մասնագիտական բարձր ստանդարտներին համապատասխանող բժշկական օգնություն և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր բուժառուի հանդեպ։


Ղեկավար. Սերգեյ Խաչատրյան


+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը