Բարի գալուստ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական Կենտրոնի կայք
Երևանի սրտում գտնվող Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական Կենտրոնը Հայաստանի հնագույն բժշկական հաստատություններից է, որը հիմնադրվել է 1931 թվականին: Իր գոյության ամբողջ պատմության ընթացքում Կենտրոնը, հիրավի, փառավոր ուղի է անցել՝ մշտապես լինելով հանրապետության ծննդօգնության ծառայության առաջատար, մանկաբարձա-գինեկոլոգիական գիտության առաջամարտիկ և բժշկական կադրերի դարբնոց։
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում Կենտրոնը ձևավորել է հարուստ ավանդույթներ՝ հիմնված գիտական և արհեստավարժ մոտեցման վրա, դրսևորելով հոգատար, հարգալից ու պատասխանատու վերաբերմունք յուրաքանչյուր կնոջը, հղիին, ծննդկանին և բուժառուին:
Այսօր Կենտրոնում իրականացվում են բուժական, կանխարգելիչ, գիտահետազոտական, կազմակերպչական և մեթոդական աշխատանքներ։ Կենտրոնի բազայի վրա գործում է Մ․ Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնը:
Կենտրոնի առաջատար մասնագետները ցուցաբերում են խորհրդատվական և բուժական օգնություն հանրապետության տարբեր շրջանների ծննդօգնության հսստատություններին։
Պարբերաբար կազմակերպվում են գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ՝ նպատակ ունենալով գործնական բժշկության մեջ ներդնել գիտության նվաճումները՝ հանուն կնոջ, մոր և նորածնի առողջության։
Մայրության բերկրանքը ճաշակած հազարավոր կանանց երախտալից վերաբերմունքին արժանացած մասնագետների մի ամբողջ դպրոց է ստեղծվել կենտրոնում, որոնց ավանդը հսկայական է թե՛ գիտության և թե՛ գործնական բժշկության մեջ։ Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում աշխատում է 5 պրոֆեսոր, 4 դոցենտ և 18 բժշկական գիտությունների թեկնածու:
Հավատարիմ լինելով բժշկական օգնության և սպասարկման առավելագույն որակ ապահովելու սկզբունքին, մեր փորձառու անձնակազմը պատրաստ է անել հնարավորինը, որպիսզի երեխայի ծնունդը լինի անմոռանալի իրադարձություն յուրաքանչյուր կնոջ և նրա ընտանիքի կյանքում:
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ն առաջնորդվում է կնոջ համար, կնոջ կողքին և կնոջ շուրջ կարգախոսով՝ երաշխավորելով մասնագիտական բարձր ստանդարտներին համապատասխանող բժշկական օգնություն և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր բուժառուի հանդեպ։
Գլխավոր տնօրեն
Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»