Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Գլխավոր | ՄՄԱՊԳԿ պաշտոնական կայք

ՄՄԱՊԳԿ պաշտոնական կայք

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ,

Պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու մեր բժշկական հաստատությունը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 22 հասցեում: Այն Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է` հիմնադրված դեռևս 1931 թվականին: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայի մշտական ուշադրության կենտրոնում է եղել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացումը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը: Եվ պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում:

Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ն, շնորհիվ առողջապահության, մասնավորապես, ծննդօգնության ոլորտում երկարամյա և բեղմնավոր աշխատանքի, ունի բժշկական բարձրակարգ հաստատության անբասիր վարկանիշ:
Մեզ մոտ բժշկական օգնությունը, ախտորոշման և խորհրդատվական ծառայությունները մատուցվում են կենտրոնի փորձառու, բժշկական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից: Կենտրոնում աշխատում են գիտության 3 դոկտորներ, բժշկական գիտությունների 20 թեկնածուներ և կենսաբանական գիտությունների 2 թեկնածուներ: Կենտրոնի բժիշկները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական վարպետությունը,  վերապատրաստվելով Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում:

ՄՄԱՊՀԳԿ-ն առաջատարի վարկանիշը ձեռք է բերել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած են բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը:

Պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Սեպ 18, Ուրբաթ | Լուրեր

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Սեպ 08, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության առաջին նշանները

Սեռական կյանք վարող յուրաքանչյուր կին, կյանքում գեթ մեկ անգամ, բախվում է հետաքրքիր վիճակի` հղիության կասկածի, ու փորձում հասկանալ հղիության առաջին նշանները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը