2024 Օգս 15, Հինգշաբթի
Մարգարյան ծննդատանը շարունակվում է կրծքով կերակրման վերաբերյալ սեմինարների շարքը, որտեղ քննարկվում են այս գործընթացի կարևոր կողմերը։
Նեոնատոլոգ, կրծքով կերակրման խորհրդատու Աննա Տոնիկյանը կարևորում է կրծքի կաթը նորածինների համար՝ նշելով դրա առանցքային դերը սնուցման և պաշտպանության գործում:
-Ճիշտ կերակրումը չափազանց կարևոր է ինչպես մայրերի, այնպես էլ նրանց երեխաների առողջության համար:
Այս դասախոսությունների հիմնական նպատակն է՝ ինչպես պատրաստել կանանց կրծքով կերակրման գործընթացին. մենք ցույց ենք տալիս ճիշտ տեխնիկան և գործընկերների հետ քննարկում հնարավոր դժվարությունները:
Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրեն անտեսված չզգա և ստանա իր բոլոր հարցերի պատասխանները։
Մեր նպատակն է ոչ թե ստիպել կանանց կրծքով կերակրել, այլ նրանց լիարժեք և օբյեկտիվ գիտելիքներ տալ, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված ընտրություն կատարել:
Մենք նաև բացատրում ենք կրծքի կաթի առավելությունները կաթնախառնուրդների նկատմամբ, որպեսզի կանայք հասկանան, որ իրենց որոշումը էական նշանակություն ունի իրենց երեխայի առողջության համար:
Մեր մոտեցումը հիմնված է փոխադարձ հարգանքի և աջակցության վրա, այլ ոչ թե ճնշման, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր կին վստահ զգա իր որոշման և կրծքով կերակրման գործընթացում:
Համոզված եմ, որ դասախոսությունները օգտակար կլինեն բուժանձնակազմի համար և կօգնեն ընդլայնել կրծքի կաթի մասին գիտելիքները։
Թափուր աշխատատեղ՝ «Մարգարյան ծննդատանը». աշխատանքի ենք հրավիրում անեսթեզիստի՝ աշխատելու «Մարգարյան ծննդատան» մեր դինամիկ զարգացող թիմում......
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»