2024 Օգս 15, Հինգշաբթի
Մարգարյան ծննդատանը տեղի ունեցավ բ.գ.թ., ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, Պտղի բժշկության միջազգային հիմնադրամի (FMF) հավաստագրված մասնագետ Կարինե Օթարյանի դասախոսությունը։
-Այսօր ես և իմ գործընկերները քննարկեցինք նախածննդյան սկրինինգի ռազմավարությունը։
Նախածննդյան սկրինինգը ներառում է պտղի արատների և քրոմոսոմային անոմալիաների նախածննդյան ախտորոշում, ինչպիսին է Դաունի համախտանիշը, որն ամենատարածված պաթոլոգիաներից է:
Այս ախտորոշումը առանցքային տեղ է զբաղեցնում և ռազմավարական ուղղություն է ցանկացած պետության համար, քանի որ այն ընկած է առողջ սերնդի ձևավորման հիմքում, իսկ առողջ սերունդը առողջ ազգի հիմքն է։
Ես շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Երևան քաղաքի հնագույն բժշկական հաստատություններից մեկում, և հույս ունեմ, որ ապագայում արդյունավետ համագործակցություն կլինի։
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյան.
-Այսօր գիտական բժշկությունը զարգանում է շատ արագ և դինամիկ։
Կարևոր է նշել, որ նոր տվյալները երբեմն կարող են հակասել նախկինում հաստատված սկզբունքներին:
Նախկինում պտղի նախածննդյան սկրինինգի ժամանակ հիմնական գործոններն էին քթի ոսկորները, օձիքային հատվածը և այլ պարամետրեր, որոնց վրա մենք հիմնվում էինք հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում:
Այնուամենայնիվ, այժմ կարող են ի հայտ գալ նոր գործոններ, որոնք մարտահրավեր են նետում այս հիմքերին:
Այսպիսով, ամեն ինչ փոխվում է, և արտերկրից ժամանած մասնագետների յուրաքանչյուր այցելություն՝ մեծ փորձով և խորը գիտելիքներով, փորձի փոխանակման արժեքավոր հնարավորություն է։
Այս համագործակցությունը կօգնի մեզ մշակել նոր, ժամանակակից մոտեցումներ, ինչպես նաև օբյեկտիվ և հիմնարար սկզբունքներ, որոնց վրա մենք կարող ենք հիմնվել:

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»