«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Կրծքով կերակրման խորհրդատվություն» թեմայով սեմինարների շարքը ավարտվեց

«Կրծքով կերակրման խորհրդատվություն» թեմայով սեմինարների շարքը ավարտվեց

2024 Օգս 30, Ուրբաթ

Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանի խոսքով, սեմինարներն ընթացել են արդյունավետ և մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների մոտ, ինչը մեծապես պայմանավորված էր  նաև երիտասարդ մասնագետների ներկայությամբ, ովքեր առաջին անգամ էին ուսումնասիրում կրծքով կերակրման դասընթացը։

«Սեմինարների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները տրվեցին` տեսահոլովակների ցուցադրման հետ համատեղ, ինչն առավել բովանդակալից էր։
Սեմինարին մենք քննարկեցինք վերջին գիտական հայտնագործությունները և ցույց տվեցինք, թե ինչպես է մեր ծննդատունը կիրառում «10 քայլ` կրծքով արդյունավետ կերակրման համար» սկզբունքը։ Այս քայլերը պարզ և արդյունավետ առաջարկությունների շարք են, որոնք մշակվել են ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ կողմից՝ աջակցելու և խթանելու կրծքով կերակրումը:

1992 թվականից ի վեր, ծննդատներին, որոնք հետևում են այս առաջարկություններին, արժանացել են «Մանկան բարեկամ ծննդատուն» միջազգային կոչմանը, որը մեր ծննդատունը ստացել է 1999 թվականին, երբ ունեինք կրծքով կերակրող կանանց բարձր ցուցանիշ։ Հետագա տարիներին, ցավոք, այս ցուցանիշի անկում է նկատվել։
Ոգևորիչ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում հղիների և ծննդաբերած կանանց շրջանում կրծքով կերակրելու նկատմամբ հետաքրքրությունը կրկին մեծացել է»։
Ա. Ասատրյանը վստահ է, որ այս սեմինարների շարքը դրական ազդեցություն կունենա, և կանայք կկարողանան կրծքով կերակրման հարցում ստանալ բուժանձնակազմի աջակցությունը:

Նշենք, որ մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը, ովքեր, հիմնականում, հղի կանանց և նորածինների հետ աշխատող մասնագետներ էին`  մանկաբարձուհիներ, նեոնատոլոգներ և բուժքույրեր:

 

 

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը