«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր

2024 Սեպ 20, Ուրբաթ

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը ողնաշարի ստորին հատվածում մտցնում է ասեղ` փոքրիկ խողովակի առկայությամբ, որը կոչվում է կաթետեր: Հաջորդիվ ասեղը հանվում է, իսկ կաթետերը մնում է՝ անհրաժեշտության դեպքում դեղորայքն ավելացնելու նպատակով: Էպիդուրալ անզգայացում կարելի է սկսել ծննդաբերության ընթացքում` ցանկացած ժամանակ, ելնելով իրավիճակից:

Ցավո՞տ է էպիդուրալ անզգայացման իրականացումը։

Անեսթեզիոլոգը անզգայացնում է այն հատվածը, որտեղ իրականացվելու է էպիդուրալ անզգայացումը, ինչը կարող է 1-2 վայրկյան խայթոցի կամ այրոցի զգացում առաջացնել: Հենց այս թմրածության հետևանքով ցավը, որպես կանոն, լինում է չնչին, հակառակ դեպքում բուժառուները կարող են զգալ որոշակի ճնշում՝ էպիդուրալ հատվածում ասեղ մտցնելիս։

Ի՞նչ է ապահովում էպիդուրալ անզգայացումը:

Էպիդուրալ անզգայացումն ապահովում է ցավազրկում՝ ստեղծելով թմրածության գոտի պորտից մինչև ստորին վերջույթների վերին հատվածը: Այն թույլ է տալիս ծննդաբերության ընթացքում մնալ արթուն և զգոն, ինչպես նաև զգացնել տալ ճնշման զգացողությունը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս ծննդաբերության երկրորդ փուլում ճիգեր գործադրել և դուրս մղել երեխային: Դեղի ցավազրկող ազդեցությունը սկսում է 15 րոպե անց:

Որքա՞ն ժամանակ է պահպանվում ցավազրկումը։

Ցավազրկումն էպիդուրալ անզգայացման միջոցով կարելի է շարունակել այնքան ժամանակ, որքան առկա է դրա կարիքը: Էպիդուրալ անզգայացման ժամանակ օգտագործվող դեղերի քանակը կարելի է ավելացնել կամ պակասեցնել՝ ըստ անհրաժեշտության:

Կարո՞ղ է էպիդուրալ անզգայացումը դանդաղացնել ծննդաբերությունը կամ հանգեցնել կեսարյան հատման։

Այս մասին բավարար հիմնավորված ապացույցներ չկան։ Սովորաբար, այլ գործոնները կարող են դանդաղեցնել ծննդաբերության ընթացքը, որոնց դեպքում ցուցված է կեսարյան հատումը (երեխայի չափը, դիրքը): Էպիդուրալ անզգայացման ժամանակ կինը կարող է զգալ կծկանքները, պարզապես, դրանք ցավոտ չեն լինի, և նա կկարողանա արդյունավետ կերպով ճիգեր գործադրել ու դուրս մղել երեխային: Կան ապացույցներ, որ էպիդուրալ անզգայացման կիրառումը կարող է արագացնել ծննդաբերության առաջին փուլը՝ թույլ տալով մորը հանգստանալ:

Կարո՞ղ է էպիդուրալ անզգայացումը վնասել երեխային:

Այն դեղաչափի քանակը, որն էպիդուրալ անզգայացման ժամանակ ընկերքի միջոցով կարող է հասնել երեխային, չնչին է, և չկա որևէ ապացույց դրա վնասակար ազդեցության մասին։

Կա՞ն ռիսկեր և կողմնակի ազդեցություններ:

Էպիդուրալ անզգայացումն անվտանգ է. լուրջ բարդությունները չափազանց հազվադեպ են: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր դեղերի և բժշկական միջամտությունների դեպքում, այս պարագայում ևս կան կողմնակի ազդեցությունների որոշ ներուժ:

Զարկերակային ճնշման անկում: Դեղերը կարող են իջեցնել արյան ճնշումը, ինչը կդանդաղեցնի երեխայի սրտի զարկերը: Այս զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկ է ընդունել լրացուցիչ հեղուկներ, անհրաժեշտ է երբեմն պառկել կողքի վրա: Որոշ դեպքերում, անեսթեզիոլոգը կարող է դեղեր նշանակել՝ արյան ճնշումը նորմայի սահմաններում պահպանելու համար:

Մեջքի ցավեր: Հնարավոր են ցավեր մեջքի ստորին հատվածում՝ ասեղի մուտքի շրջանում, որը պետք է տևի ոչ ավելի, քան մի քանի օր: Որևէ ապացույց չկա, որ էպիդուրալ անզգայացումը կարող է ​​մեջքի մշտական ցավի պատճառ դառնալ:

Գլխացավ:Հազվագյուտ դեպքերում ասեղը ծակում է ողնուղեղը պատող թաղանթը, ինչը կարող է նպաստել գլխացավերի առաջացման։ Բուժման բացակայության պարագայում դրանք կարող են տևել մի քանի օր։ Եթե ​​նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտ է անեսթեզիոլոգի հետ քննարկել բուժման տարբերակները:

Ի՞նչ է համակցված ողնուղեղային-էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերության ժամանակ ողնուղեղային անզգայացումը երբեմն կիրառվում է էպիդուրալ անզգայացման հետ համատեղ՝ ծննդաբերական ցավի անհապաղ վերացման նպատակով: Ողնուղեղային անզգայացումն, ինչպես և էպիդուրալը, իրականացվում է մեջքի ստորին հատվածում ներարկման միջոցով: Մինչդեռ հղին նստած կամ պառկած է կողքի վրա` անկողնում, փոքր քանակությամբ դեղ է ներարկվում ողնուղեղային հեղուկի մեջ՝ մարմնի ստորին կեսի թմրածությունն ապահովելու նպատակով: Այն լավ թեթևացնում է ցավը և սկսում արագ գործել, բայց տևում է ընդամենը մեկ կամ երկու ժամ: Դա, սովորաբար, ծննդաբերության ընթացքում իրականացվում է միայն մեկ անգամ: Էպիդուրալ անզգայացումն ապահովում է շարունակական ցավազրկում` ողնուղեղային անզգայացման ավարտից հետո:

Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը