«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Արգանդի միոմաներ /ֆիբրոմաներ/

Արգանդի միոմաներ /ֆիբրոմաներ/

2024 Սեպ 27, Ուրբաթ

Ի՞նչ է արգանդի միոման:

Ֆիբրոմաները՝ արգանդի միոմաները, հիմնականում բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են արգանդի մկանային հյուսվածքից:

Ինչո՞ւ են առաջանում միոմաներ:

Ֆիբրոմաների առաջացման հստակ պատճառները դեռևս վերջնականապես պարզաբանված չեն, կան որոշ տեսակետներ՝ կախված հորմոնալ խանգարումների հետ:

Ի՞նչ տեսակների միոմաներ կան:

Տարբերում են միոմաների մի քանի տեսակներ՝ կախված տեղակայումից և բնույթից:

Ըստ ընթացքի, միոմաները լինում են բարորակ և չարորակ /սարկոմա/, սակայն չարորակը չափազանց հազվադեպ է հանդիպում:

Ինչո՞ւ, ե՞րբ և ո՞ր միոմաներն են վտանգավոր:

Միոմաները, կախված բնույթից և տեղակայումից, կարող են լինել վտանգավոր: Վտանգ ներկայացնում են արյունահոսությամբ ուղեկցվողները, հարակից օրգանների վրա ճնշում և նրանց գործունեության խանգարում առաջացնողները, միոմայի սնուցման խանգարման դեպքերը:

Ի՞նչ անել, եթե հայտնաբերվում է միոմա:

Հստակեցնելով միոմայի չափը և տեղակայումը, որոշվում է հետագա բուժման ռազմավարությունը: Սովորաբար, մինչև 4 սմ միոմաների դեպքում, որոնք չեն դեֆորմացնում արգանդի խոռոչը, սահմանվում է տարին մեկանգամյա դինամիկ հսկողություն: Մնացած դեպքերում, տեղակայումից կախված, որոշվում է վիրահատական միջամտության եղանակը:

Ի՞նչ է սպառնում, եթե միոման չհեռացվի:

Միոմայի հեռացման որոշումը կախված է նրա տեղակայումից, չափից և կլինիկական ախտանիշներից: Այն վտանգ չի ներկայացնում, եթե փոքր է և չի դեֆորմացնում արգանդի խոռոչը, կամ` եթե մեծ է, սակայն չի ճնշում հարակից օրգաններին և կլինիկական դրսևորումներ չունի:

Միոման կարող է փոքր լինել, սակայն, ելնելով կլինիկական ախտանշաններից, վիրահատության անհրաժեշտություն լինի:

Փոքր միոմայի դեպքում կարելի է հեռացնել միայն միոման, իսկ մեծ չափերի դեպքում, միոմայի տեղակայումից և կլինիկական ախտանիշներից կախված, կարող է փոխվել վիրահատության ծավալը` օրգանապահպան կամ ռադիկալ եղանակներով։  Օրգանապահպան վիրահատության դեպքում մեծ է հավանականությունը, որ առաջանան արգանդի ֆունկցիայի խանգարումներ։

Արգանդի միոմայի ժամանակ ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս:

Արգանդի միոմաները կարող են ընթանալ անախտանիշ, բայց, սովորաբար, որովայնի ստորին հատվածում կարող են դիտվել ցավ, ծանրության զգացում, անհարմարավետություն, երկարատև ու առատ դաշտան, միջդաշտանային արյունահոսություն, հարակից օրգանների ֆունկցիաների խաթարումներ՝ փորկապություն, միզարձակման խանգարումներ /անմիզապահություն և այլն/, վարիկոզ հիվանդության զարգացում և այլն:

Որո՞նք են միոմայի աճի նշանները:

Միոմաների աճի մասին են խոսում հետևյալ կլինիկական ախտանիշները` որովայնի շրջագծի մեծացում, դիսկոմֆորտի զգացողություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, հարևան օրգանների ֆունկցիաների խանգարումներ և այլն։

Ինչպե՞ս է ախտորոշվում միոման:

Ֆիբրոմայի ախտորոշման ոսկե ստանդարտը ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) է: Միոման կարող է հայտնաբերվել նաև ներզննման միջոցով, ՀՏ և ՄՌՏ հետազոտություններով:

Ինչպե՞ս բուժել միոմաները:

Բուժումը մեծավ մասամբ (99 տոկոս) վիրահատական է, մնացած դեպքերում (1 տոկոս) սահմանվում է դինամիկ հսկողություն։

Ե՞րբ է անհրաժեշտ միոման հեռացնել վիրահատական ճանապարհով:

Անհապաղ հեռացման հիմնական ցուցումը առատ արյունահոսությունն է: Մնացած դեպքերում, կախված կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց, կատարվում է պլանային վիրահատություն։

Ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը:

Վիրահատական եղանակներն են՝ լապարոսկոպիկ, հիստերոսկոպիկ և լապարոտոմիկ /բաց եղանակով/, որոշ դեպքերում` ներանոթային էմբոլիզացիա: Վիրահատական միջամտության եղանակը որոշվում է` ելնելով միոմայի չափերից և տեղակայումից:

Միոմայի ժամանակ դաշտանային ցիկլը պահպանվո՞ւմ է:

Այո, պահպանվում է, իսկ արյունային արտադրության առատությունը և տևողությունը կախված են միոմայի չափերից ու տեղակայումից:

Ինչպե՞ս տարբերել միոմաները չարորակ ուռուցքից:

ՈՒՁՀ-ով հնարավոր է պարզել չարորակացման կասկածը, այն էլ, եթե սոնոգրաֆիստը շատ հմուտ է: Չարորակացման հստակ ախտորոշումն իրականացվում է վիրահատության ժամանակ վերցված կենսանյութի (բիոպտատ) ախտաբանա-հյուսվածաբանական հետազոտությամբ:

Միոման կարո՞ղ է հանգեցնել քաղցկեղի:

Կարող է, բայց շատ հազվադեպ:

Ինչպե՞ս է սեռական կյանքն ազդում միոմաների վրա:

Սովորաբար, բժիշկների կողմից խորհուրդ է տրվում կանոնավոր սեռական կյանք վարել, որպեսզի հորմոնալ դիսբալանս չառաջանա, բայց դրա ազդեցությունը դեռևս պարզաբանված չէ:

Հնարավո՞ր է հղիանալ` միոմայի առկայության դեպքում:

Այո, հնարավոր է, սակայն այդ հղիությունն ունի ռիսկեր՝ վաղաժամ ծննդաբերություն, պտղի աճի խանգարումներ և այլն:

Արդյո՞ք միոման կարող է առաջացնել անպտղություն:

Միոման անպտղություն կարող է առաջացնել` դիրքից կախված, երբ խոչընդոտում է պտղաձվի իմպլանտացիային (պատվաստմանը) արգանդի խոռոչում։

Արդյո՞ք հիվանդությունը վերադառնում է բուժումից հետո:

Միոմաների կրկնության հավանականությունը մեծ է, սակայն դրա պատճառը պարզաբանված չէ:

Հնարավո՞ր է կանխել միոմայի առաջացումը:

Միոմաների առաջացումը կանխել հնարավոր չէ, քանի որ պարզ չէ նրանց առաջացման պատճառները:

Որոշ դեպքերում տեղադրվում է հորմոնալ պարույր, կամ կատարվում է հորմոնալ թերապիա, քանի որ կարծիք կա, թե վերը նշվածները կարող են  կանխել միոմայի մեծացումը:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը