2024 Հոկ 17, Հինգշաբթի
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես ոչ լրիվ դատարկման զգացում։
Գինեկոլոգիական զննմամբ կնոջ մոտ հայտանբերվել է արգանդի իջեցում` I –II աստիճանի և արտահայտված ցիստոցելե, իսկ ՈՒՁՀ-ով՝արգանդի լորձաթաղանթի պոլիպ և արգանդի խոռոչում հեղուկ պարունակություն։ Կատարվել է արգանդի խոռոչի պարունակության հյուսվածքաբանական հետազոտություն, հաստատվել է արգանդի խոռոչի պարունակության բարորակ բնույթը, շեղումներ չեն հայտնաբերվել։ Որոշվել է կատարել մոդիֆիկացված մանչեստերյան վիրահատություն։ Վիրահությունից հետո բուժառուն երրորդ օրը բավարար վիճակում դուրս է գրվել։
Սովորաբար, մանչեստերյան վիրահատությունը կատարվում է արգանդի պարանոցի ախտաբանական փոփոխությունների, հիվանդությունների, դեֆորմացիաների դեպքում (էլոնգացիաներ, արգանդի պարանոցի հետծծնդաբերական պատռվածքներ, նախաքաղցկեղային վիճակներ)։
Մոդիֆիկացված մանչեստերյան վիրահատությունը կատարվում է ո՛չ միայն արգանդի պարանոցի խնդիրների, այլ նաև արգանդի և հեշտոցի պատերի իջեցումների ժամանակ։
Մոդիֆիկացված մանչեստերյան վիրահատության ժամանակ կատարվում է արգանդի պարանոցի ամպուտացիա և արգանդ-սրբանային ու հիմքային կապանների ամրացում (ֆիքսացիա), որի շնորհիվ է՛լ ավելի է ամրանում կոնքի հատակը։ Կատարվում է նաև հեշտոցի առաջային պատի պլաստիկա և կապաններով ֆիքսացիա, որի շնորհիվ ապահովվում է արգանդի և հեշտոցի պատերի բարձրացում մինչև նորմալ դիրք։ Արդյունքում վերանում են միզարձակման խանգարումները, անհարմարությունը և բարելավվում է բուժառույի կյանքի որակը։
Այս վիրահատական մեթոդը նպատակահարմար է հատկապես մեծահասակների դեպքում, քանզի այն առավել քիչ տրավմատիկ է, հետվիրահատական շրջանն անցնում է համեմատաբար թեթև՝ առանց արտաքին վերքային մակերեսի։


Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»