«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Մասնագետների համար | Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն

Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն

2024 Հոկ 17, Հինգշաբթի

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես      ոչ լրիվ դատարկման զգացում։  


Գինեկոլոգիական զննմամբ կնոջ մոտ հայտանբերվել է արգանդի իջեցում` I –II աստիճանի և արտահայտված ցիստոցելե, իսկ ՈՒՁՀ-ով՝արգանդի լորձաթաղանթի պոլիպ և արգանդի խոռոչում հեղուկ պարունակություն։ Կատարվել է արգանդի խոռոչի պարունակության հյուսվածքաբանական հետազոտություն, հաստատվել է արգանդի խոռոչի պարունակության բարորակ բնույթը, շեղումներ չեն հայտնաբերվել։ Որոշվել է կատարել մոդիֆիկացված մանչեստերյան վիրահատություն։ Վիրահությունից հետո բուժառուն երրորդ օրը բավարար վիճակում դուրս է գրվել։


Սովորաբար, մանչեստերյան վիրահատությունը կատարվում է արգանդի պարանոցի ախտաբանական փոփոխությունների, հիվանդությունների, դեֆորմացիաների դեպքում (էլոնգացիաներ, արգանդի պարանոցի հետծծնդաբերական պատռվածքներ, նախաքաղցկեղային վիճակներ)։


Մոդիֆիկացված մանչեստերյան վիրահատությունը կատարվում է  ո՛չ միայն արգանդի պարանոցի խնդիրների, այլ նաև արգանդի և հեշտոցի պատերի իջեցումների ժամանակ։                
Մոդիֆիկացված մանչեստերյան վիրահատության ժամանակ կատարվում է արգանդի պարանոցի ամպուտացիա և արգանդ-սրբանային ու հիմքային կապանների ամրացում (ֆիքսացիա), որի շնորհիվ է՛լ ավելի է ամրանում կոնքի հատակը։ Կատարվում է նաև հեշտոցի առաջային պատի պլաստիկա և կապաններով ֆիքսացիա, որի շնորհիվ ապահովվում է արգանդի և հեշտոցի պատերի բարձրացում մինչև նորմալ դիրք։ Արդյունքում վերանում են միզարձակման խանգարումները, անհարմարությունը և բարելավվում է բուժառույի կյանքի որակը։   

Այս վիրահատական մեթոդը նպատակահարմար է հատկապես մեծահասակների դեպքում, քանզի այն առավել քիչ տրավմատիկ է, հետվիրահատական շրջանն անցնում է համեմատաբար թեթև՝ առանց արտաքին վերքային մակերեսի։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 11, Երկուշաբթի | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում` սաղմնաբան

Մենք փնտրում ենք պատասխանատու և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ սաղմնաբանի՝ միանալու մեր թիմին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը