2024 Հոկ 23, Չորեքշաբթի
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է, որը բնորոշվում է որպես ձվարանի խոռոչային գոյացություն: Էնդոմետրիոզը ախտաբանական գործընթաց է, որի ժամանակ արգանդի խոռոչից դուրս ներաճում է գործառույթային և ձևաբանական հատկանիշներով էնդոմետրիումին համապատասխան հյուսվածք: Արգանդի լորձաթաղանթին բնորոշ բջիջներն սկսում են աճել ցանկացած այլ տեղում: Եթե այն աճում է ձվարանում, առաջացնում է ձվարանի էնդոմետրիոիդ կիստա:
Ինչո՞ւ են զարգանում էնդոմետրիոիդ կիստաները:
Էնդոմետրիոզը, այդ թվում էնդոմետրիոիդ կիստաները բազմագործոնային հիվանդություններ են, որոնց պատճառագիտության մեջ առանձնացվում են մի քանի տեսություններ՝ իմպլանտացիոն, էմբրիոնալ, դիսհորմոնալ և այլն, բայց դրանցից որևէ մեկը վերջնական հաստատված չէ, և հստակ պատճառ դեռևս հայտնի չէ:
Էնդոմետրիոիդ կիստաների ի՞նչ տեսակներ կան:
Էնդոմետրիոիդ կիստաները չափերով տատանվում են 0,5-10 սմ սահմաններում, բնորոշվում են թանձր, շագանակագույն պարունակությամբ, որի պատճառով հաճախ անվանվում են շոկոլադային կիստաներ:
Էնդոմետրիոիդ կիստաների դասակարգման մեջ առանձնացվում է 4 աստիճան:
Ի՞նչ ախտանշաննրով են ի հայտ գալիս:
Էնդոմետրիոիդ կիստաները կարող են ընթանալ անախտանիշ կամ արտահայտված կլինիկական դրսևորումներով:
Հիմնական կլինիկական դրսևորումներից են.
Ի՞նչ վտանգներով է հղի այս ախտաբանությունը:
Էնդոմետրիոիդ կիստաների հիմնական բարդություններից է անպտղության զարգացումն, ինչի հիմքում օվարյալ պաշարի նվազումն է: Այն դիտվում է հատկապես մեծ կիստաների դեպքում և բավականին լուրջ խնդիր է: Բարդություններից է նաև էնդոմետրոիդ կիստայի տոտիկի ոլորումը, կամ կիստայի պատռումը, երբ կարող է առաջանալ սուր որովայնի պատկեր, ինչը անհապաղ միջամտություն է պահանջում:
Այս բարդությունները հիմնականում հանդիպում են մեծ՝ 5-6 սմ և ավելի չափերի կիստաների դեպքում:
Էնդոմետրիոիդ կիստան` հղիության ընթացքում:
Էնդոմետրոիդ կիստաները բարդացնում են հղիության ընթացքը: Առաջին եռամսյակում բավականին բարձր է հղիության ինքնաբեր ընդհատման վտանգը: Մեծ կիստաների դեպքում կարող է արտահայտված լինել ցավային ախտանիշը`որպես կիստայի տոտիկի ոլորման կամ կիստայի պատռման բարդություն: Նման դեպքերում լապարոսկոպիկ եղանակով կիստան հեռացվում է:
Հնարավո՞ր է հղիանալ էնդոմետրիոիդ կիստաների դեպքում:
Հղիանալը դժվարանում է հիվանդության արտահայտված ձևերի՝ մեծ կամ երկու ձվարանների էնդոմետրոիդ կիստաների դեպքերում /երրորդ, չորրորդ աստիճաններ/, երբ կան արտահայտված օվարյալ պաշարի նվազում և կպումային գործընթացներ:
Թեթև ձևերի դեպքում հղիանալու հավանականությունը մեծ է:
Ինչպե՞ս ախտորոշել:
Ախտորոշման հիմնական եղանակը համարվում է լապարոսկոպիան, ուլտրաձայնային հետազոտությունը: Բարձիթողի վիճակներում իրականացվում է նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա /ՄՌՏ/:
Էնդոմետրիոիդ կիստան կարելի է հայտնաբերել` անկախ դաշտանային ցիկլի օրերից:
Բուժման ի՞նչ մեթոդներ կան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաները բուժում են կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով, ավելի հաճախ նրանք զուգակցվում են:
Վիրահատական բուժում առաջարկվում է 5 սմ և ավելի չափերի կիստաների ժամանակ:
Փոքր կիստաները բուժվում են կոնսերվատիվ եղանակովէ համապատասխան դեղորայքի կիրառմամբ:
Հնարավո՞ր է կանխարգելել էնդոմետրիոիդ կիստայի առաջացումը:
Էնդոմետրիոզի կանխարգելման եղանակներ չկան, քանի որ պարզ չեն առաջացման պատճառները: Բոլոր դեպքերում, հարկ է ժամանակին և լիարժեք բուժել ներքին սեռական օրգանների բորբոքումները, հորմոնալ մետաբոլիզմի խանգարումները և այլն:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»