«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

2024 Նոյ 08, Ուրբաթ

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ եկավ Լուիզա  Ջոյ Բրաունը, դառնալով աշխարհում առաջին մարդը, ով ծնվել էր ԱՄԲ արդյունքում: Եվ այսօր ԱՄԲ-ն դարձել է անպտուղ ամուսնական զույգերի բուժման առաջատար ու հեռա-նկարային մեթոդներից մեկը :

Հայաստանում «երեխաներ փորձանոթից» առաջամարտիկը դարձավ մեր կենտրոնի՝ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ԱՄԲ բաժանմունքը՝ պրոֆ. Գ. Գ. Օկոևի գլխավորու-թյամբ : Դեռևս 2001-2003թթ. Ֆրանսիայի գործընկերների օգնությամբ կազմակերպվել և անցկացվել են վերապատրաստման դասընթացներ «Մարգարյան ծննդատուն» ԱՄԲ բաժանմունքի բժիշկների համար, ովքեր սկսեցին տիրապետել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին ՝ Վերարտադրողական բժշկության ինստիտուտի առաջատար մասնագետների շնորհիվ: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: 2004 թվականի փետրվարի 5-ին մեր կենտրոնի պատերի ներսում կեսարյան հատման ճանապարհով  լույս աշխարհ եկան առաջին «երեխաները փորձանոթից». աղջիկ՝ 2250գր քաշով, 45սմ հասակով, տղա՝ 2550գր քաշով, 47սմ հասակով, աղջիկ՝ 1890գր քաշով, 43սմ հասակով:

Առաջին երեխաները՝ զույգ, որոնց կրել էր փոխնակ մայրը ( կենսաբանական մայրը տառապում էր արգանդի բացակայությունից, վերարտադրողական համակարգի զարգացման արատի՝ Ռոկիտանսկի-Կյուստների-Մայերի համախտանիշի հետևանքով)  ևս ծնվել են մեր կենտրենում 2006 թվականին՝ աղջիկներ՝ 3130գր և 3380գր քաշով, յուրաքանչյուրը 50սմ հասակով:

Բժիշկների քրտնաջան աշխատանքը գնահատվեց ըստ արժանավույնս: 2008 թվականի մայիսին կենտրոնի մի խումբ բժիշկներ պրոֆեսոր Գ. Գ. Օկոևի գլխավորությամբ  պարգևատրվեցին ՀՀ նախագահի մրցանակով:

Վիճակագրությունը շատ հանդուգն է և չկա հղիության գրանցման 100%-անոց երաշխիք նույնիսկ ԱՄԲ-ի, ինչպես և զույգերի բնական վերարտադրողականության դեպքում :

Սակայն ամեն տարի ԱՄԲ-ի բարեհաջող ելքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄԲ-ի դրական արդյունքները  աճում են  1%-ով: Եվ  այսօր անպտղության բուժման ժամանակակից մեթոդները դոնորական և  փոխնակ մայրության ծրագրերի հետ համատեղ, թույլ են տալիս  օգնել գրեթե բոլոր անպտուղ զույգերին:

Բոլոր զույգերին, ովքեր տառապում են անպտղությամբ ճիշտ կլինի  քայլ անեն դեպի խնդրի հաղթահարում, չընտրելով սպասման ուղին: Կարևոր է իմանալ , որ անպտղության դատավճիռ չէ: Պետք չէ հուսահատվել , քանի որ շատ դեպքերում այդ խնդիրը հաղթահարելի է: Վերջին տարիներին անպտղության բուժման մեթոդները այնպիսի արագությամբ են զարգանում, որ հնարավորություն են տալիս օգնելու անգամ ամենաբարդ դեպքերում: Պետք է իմանալ, որ այստեղ կարևոր են ոչ միայն բժիշկների ջանքերը, այլև հենց զույգի համբերատարությունն ու հավատը: Ընտրեք ոչ մի դեպքում չհանձնվելու ուղին, մի կորցրեք ձեր վստահությունը և «Մարգարյան ծննդատան»  հետ միասին քայլ առ քայլ շարունակեք պայքարը վայելելու ծնող դառնալու բերկրանքը և անպայման միասին կհասնենք հաջողության:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը