2024 Նոյ 22, Ուրբաթ
Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են:
Ներկայում միջազգային բոլոր հարթակները նշում են, որ հղիության ժամանակ ուլտրաձայնային սարքերի B և M ռեժիմների կիրառումը` ակուստիկ ցածր հզորությամբ, լիովին անվտանգ է: Հղիության բոլոր ժամկետներում վերոնշյալ ռեժիմներն անվտանգ են, եթե օգտվում են Alara (As Low As Reasonably Achievable) սկզբունքը, այսինքն, հետազոտության ամբողջ տևողությունը պետք է հասցնել նվազագույնի: Մինչդեռ դոպլեր ուլտրաձայնային հետազոտությունը բնորոշվում է առավել մեծ հզորության էներգետիկ ազդեցությամբ, հետեւաբար, ավելի մեծ պոտենցիալ բիոէֆեկտներով, հատկապես, երբ այն կիրառվում է հետազոտման փոքր դաշտում (առաջին եռամսյակում):
Դոպլեր հետազոտությունը հղիության առաջին եռամսյակում պետք է կատարվի միայն կլինիկական ցուցումների առկայության դեպքում:
Հղիության ընթացքում ե՞րբ է կատարվում առաջին ՈՒՁՀ-ն:
Երբ հղիության թեստը կամ արյան հետազոտությունը հաստատում է հղիության առկայությունը, հաջորդ քայլը պետք է լինի բժշկին այցելելը և ՈՒՁՀ անցնելը` հաստատելու արգանդի խոռոչում զարգացող հղիության փաստը` բացառելով արտարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը, վիժման տարատեսակ սպառնալիքները և այլ ախտաբանությունները:
Ինչ՞ է սկրինինգային հետազոտությունը
Հղիության ՈՒՁՀ սկրինինգերի նպատակն է ստանալ պտղի հետ կապված ճշգրիտ ՈՒՁՀ տեղեկատվություն` հղիության օպտիմալ վարման, մոր և պտղի բարենպաստ ելքի համար: Սկրինինգները ցուցված է բոլոր հղիներին, իսկ բարձր ռիսկի և բազմապտուղ հղիներին ցուցված են բազմակի ՈՒՁ հետազոտություններ։
Հղիության ժամանակ կատարվում է երեք պարտադիր ՈՒՁՀ սկրինինգ.
Առաջին սկրինինգն ուլտրաձայնային և արյան կենսաքիմիական հետազոտության համալիր է, որոնք համադրելով և օգտվելով FMF foundation ծրագրից, ստանում եք պտղի համար քրոմոսոմային արատների հավանական ռիսկը (բոլորիս հայտնի օձիքային տարածությունը, քթոսկրի առկայությունը և այլ քրոմոսոմային մարկերները գնահատվում են այս ժամկետում): Այս ժամետում գնահատվում են նաև պտղի բոլոր օրգան-համակարգերը` բացառելով զարգացման արատները, որոնք հնարավոր է զարգանան այս ժամկետում:
Երկրորդ սկրինիգային ռուտին հետազոտության ժամանակ կատարվում է հղիության հեստացիոն ժամկետի որոշումը, պտղի բիոմետրիկ չափումները, պտղի օրգան-համակարգերի ուսումնասիրությունը` ներառելով էխոսրտագրությունը, նյարդասոնոգրաֆիա, պլացենտայի, պորտալարի, արգանդի և հավելումների վիճակը:
Երրորդ սկրինիգն ամփոփիչ նախածննդաբերական հետազոտություն է. ուսումնասիրվում է պտղի վիճակը (պտղի դիրքը, ընկերքը, պտղաջրերը, պորտալարը, հետվիրահատական սպին) և որոշ օրգան-համակարգեր, որոնք, հնարավոր է, այս ժամկետում փոփոխվեն:
Պարտադիր համարվող հետազոտյուններից զատ, կարևոր է նախքան առաջին սկրինինգը կատարել ՈՒՁՀ` հղիության վաղ ժամկետում հաստատելու զարգացող արգանդային հղիության փաստը (տեղակայումը արգանդի խոռոչում, էմբրիոնի սրտի բաբախի գրանցումը), բացառելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտաարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը և այլն:
Դոպլերոգրաֆիա կատարում ենք 24 շաբաթականից սկսած. ուսումնասիրվում է մայր-ընկերք-պտուղ արյան շրջանառությունը` գնահատելով մոր աջ և ձախ արգանդային զարկերակնկերը, պորտալարի զարկերակը, գլխուղեղի միջին զարկերակը, երակային հոսքը, ինչ արդյունքում պտղի սնուցման վերաբերյալ տեղեկատվություն ենք ստանում:
Հավելյալ ՈՒՁՀ նշանակվում է բժշկի կողմից` ելնելով հղիի և պտղի վիճակից:
Ո՞ր փուլում է ՈՒՁՀ-ն հաստատում հղիության առկայությունը:
Բեղմնավորումը կատարվում է փողերում, երբ ձվաբջիջը հանդիպում է սպերմատոզոիդին: Օրեր անց բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ, և տեղի է ունենում իմպլանտացիա: ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է արգանդի խոռոչում տեսնել պտղաձուն` 4-5 շաբաթականից սկսած:
Ո՞ր ժամկետից ՈՒՁՀ-ով կարելի է պարզել երեխայի սեռը:
Դա հնարավոր է իրականացնել միայն այն ժամանակ, երբ սեռական օրգանների տարբերակումն ավարտված է՝ 12 շաբաթականից սկսած:
Ինչո՞ւմն է 3D և 4D ՈՒՁՀ տարբերությունը:
ՈՒՁՀ հետազոտության տևողությունը:
Չնայած հղիության բոլոր ժամկետներում 2D ՈՒՁՀ կիրառումն անվնաս է, սակայն առկա է ՈՒՁՀ կատարման սկզբունք, համաձայն որի, հետազոտության ժամանակը հնարավորին պետք է նվազեցվի, բայց այնքան, որ չխանգարի ճշգրիտ կլինիկական պատասխան ստանալուն:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»