«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

2024 Նոյ 22, Ուրբաթ

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են:

Ներկայում միջազգային բոլոր հարթակները նշում են, որ հղիության ժամանակ ուլտրաձայնային սարքերի B և M ռեժիմների կիրառումը` ակուստիկ ցածր հզորությամբ, լիովին անվտանգ է: Հղիության բոլոր ժամկետներում վերոնշյալ ռեժիմներն անվտանգ են, եթե օգտվում են Alara (As Low As Reasonably Achievable) սկզբունքը, այսինքն, հետազոտության ամբողջ տևողությունը պետք է հասցնել նվազագույնի: Մինչդեռ դոպլեր ուլտրաձայնային հետազոտությունը բնորոշվում է առավել մեծ հզորության էներգետիկ ազդեցությամբ, հետեւաբար, ավելի մեծ պոտենցիալ բիոէֆեկտներով, հատկապես, երբ այն կիրառվում է հետազոտման փոքր դաշտում (առաջին եռամսյակում):

Դոպլեր հետազոտությունը հղիության առաջին եռամսյակում պետք է կատարվի միայն կլինիկական ցուցումների առկայության դեպքում:

Հղիության ընթացքում ե՞րբ է կատարվում առաջին ՈՒՁՀ-ն:

Երբ հղիության թեստը կամ արյան հետազոտությունը հաստատում է հղիության առկայությունը, հաջորդ քայլը պետք է լինի բժշկին այցելելը և ՈՒՁՀ անցնելը` հաստատելու արգանդի խոռոչում զարգացող հղիության փաստը` բացառելով արտարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը, վիժման տարատեսակ սպառնալիքները և այլ ախտաբանությունները:

Ինչ՞ է սկրինինգային հետազոտությունը

Հղիության ՈՒՁՀ սկրինինգերի նպատակն է ստանալ պտղի հետ կապված ճշգրիտ ՈՒՁՀ տեղեկատվություն` հղիության օպտիմալ վարման, մոր և պտղի բարենպաստ ելքի համար: Սկրինինգները ցուցված է բոլոր հղիներին, իսկ բարձր ռիսկի և բազմապտուղ հղիներին ցուցված են բազմակի ՈՒՁ հետազոտություններ։

Հղիության ժամանակ կատարվում է երեք պարտադիր ՈՒՁՀ սկրինինգ.

  1. 11 -14 շաբաթական հղիության ժամկետում,
  2. 18-22 շաբաթական հղիության ժամկետում,
  3. 32-36 շաբաթական հղիության ժամկետոմ:

Առաջին սկրինինգն ուլտրաձայնային և արյան կենսաքիմիական հետազոտության համալիր է, որոնք համադրելով և օգտվելով FMF foundation ծրագրից, ստանում եք պտղի համար քրոմոսոմային արատների հավանական ռիսկը (բոլորիս հայտնի օձիքային տարածությունը, քթոսկրի առկայությունը և այլ քրոմոսոմային մարկերները գնահատվում են այս ժամկետում): Այս ժամետում գնահատվում են նաև պտղի բոլոր օրգան-համակարգերը` բացառելով զարգացման արատները, որոնք հնարավոր է զարգանան այս ժամկետում:

Երկրորդ սկրինիգային ռուտին հետազոտության ժամանակ կատարվում է հղիության հեստացիոն ժամկետի որոշումը, պտղի բիոմետրիկ չափումները, պտղի օրգան-համակարգերի ուսումնասիրությունը` ներառելով էխոսրտագրությունը, նյարդասոնոգրաֆիա, պլացենտայի, պորտալարի, արգանդի և հավելումների վիճակը:

Երրորդ սկրինիգն ամփոփիչ նախածննդաբերական հետազոտություն է. ուսումնասիրվում է պտղի վիճակը (պտղի դիրքը, ընկերքը, պտղաջրերը, պորտալարը, հետվիրահատական սպին) և որոշ օրգան-համակարգեր, որոնք, հնարավոր է, այս ժամկետում փոփոխվեն:

Պարտադիր համարվող հետազոտյուններից զատ, կարևոր է նախքան առաջին սկրինինգը կատարել ՈՒՁՀ` հղիության վաղ ժամկետում հաստատելու զարգացող արգանդային հղիության փաստը (տեղակայումը արգանդի խոռոչում, էմբրիոնի սրտի բաբախի գրանցումը), բացառելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտաարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը և այլն:

Դոպլերոգրաֆիա կատարում ենք 24 շաբաթականից սկսած. ուսումնասիրվում է մայր-ընկերք-պտուղ արյան շրջանառությունը` գնահատելով մոր աջ և ձախ արգանդային զարկերակնկերը, պորտալարի զարկերակը, գլխուղեղի միջին զարկերակը, երակային հոսքը, ինչ արդյունքում պտղի սնուցման վերաբերյալ տեղեկատվություն ենք ստանում:

Հավելյալ ՈՒՁՀ նշանակվում է բժշկի կողմից` ելնելով հղիի և պտղի վիճակից:

Ո՞ր փուլում է ՈՒՁՀ-ն հաստատում հղիության առկայությունը:

Բեղմնավորումը կատարվում է փողերում, երբ ձվաբջիջը հանդիպում է սպերմատոզոիդին: Օրեր անց բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ, և տեղի է ունենում իմպլանտացիա: ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է արգանդի խոռոչում տեսնել պտղաձուն` 4-5 շաբաթականից սկսած:

Ո՞ր ժամկետից ՈՒՁՀ-ով կարելի է պարզել երեխայի սեռը:

Դա հնարավոր է իրականացնել միայն այն ժամանակ, երբ սեռական օրգանների տարբերակումն ավարտված է՝ 12 շաբաթականից սկսած:

Ինչո՞ւմն է 3D և 4D ՈՒՁՀ տարբերությունը:

  • 2D ՈՒՁՀ-ն երկչափ ծավալային է, պատկերը ստացվում է հարթ` սև և սպիտակ:
  • 3D ՈՒՁՀ-ն եռաչափ ծավալային է. օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է խորությամբ, լայնությամբ և երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:
  • 4D ՈՒՁՀ-ն ապահովում է եռաչափ պատկերը` դինամիկայով (եռաչափ + ժամանակ): 4D ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է տեսնել, ինչ է անում այդ պահին երեխան` ժպտում է, հորանջում է, մատն է ծծում և այլն… Սա Ձեր երեխայի արգանդային կյանքի անձնական վավերագրական ֆիլմն :

ՈՒՁՀ հետազոտության տևողությունը:

Չնայած հղիության բոլոր ժամկետներում 2D ՈՒՁՀ կիրառումն անվնաս է, սակայն առկա է ՈՒՁՀ կատարման սկզբունք, համաձայն որի, հետազոտության ժամանակը հնարավորին պետք է նվազեցվի, բայց այնքան, որ չխանգարի ճշգրիտ կլինիկական պատասխան ստանալուն:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը