2024 Նոյ 14, Հինգշաբթի
Սաղմերի կրիոկոնսերվացիան` սաղմերի սառեցումը և պահպանումն է՝ հետագայում կիրառման նպատակով։
Սաղմերի սառեցումը «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կատարվում է վիտրիֆիկացիայի մեթոդով, որը ներկայում համարվում է ամենաժամանակակից և ամենաապահով մեթոդը:
Սաղմերը սառեցվում են կրիոպրոտեկտորների միջոցով, որոնք ապահովում են անվնաս պահպանումը, այնուհետև տեղադրում են սառեցման համար նախատեսված սարքերի վրա և տեղափոխվում հեղուկ ազոտի մեջ:
Բուժառուների մոտ հաճախ է հարց առաջանում. թե որքա՞ն ժամանակ կարող են սաղմերը պահպանվել հեղուկ ազոտում. հեղուկ ազոտի մեջ սաղմերի պահպանման հստակ ժամանակ չկա, այն անժամկետ է:
Սովորաբար, բուժառուները մտավախություն ունեն, որ սառեցման կամ հեղուկ ազոտի մեջ գտնվելու ընթացքում սաղմերը կարող են վնասվել:
Այդ մտավախությունն անհիմն է, քանի որ ժամանակակից կրիոպրոտեկտորներով կատարվող վիտրիֆիկացիան ապահով մեթոդ է, և գրեթե 98-99 % դեպքերում սաղմերի մոտ ապասառեցման ժամանակ արձանագրվում է նույն որակը, որը եղել է մինչև սառեցնելը։
Ունե՞ք հարցեր` գրեք մեկնաբանություն կամ ուղարկեք անձնական նամակ, պատասխանը չի ուշանա։
Հասցեն՝ ՀՀ, ք.Երևան 0002, Մաշտոցի պող. 22
Շուրջօրյա հեռ.՝ +374 10 53 06 41, +374 99 53 06 41 (WhatsApp, Viber)
https://www.youtube.com/shorts/-rB1O_f6cyE?feature=share
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»