«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ասեղնաբուժություն

Ասեղնաբուժություն

2025 Հուն 16, Հինգշաբթի

Ասեղնաբուժությունը ՝  ջեն-ձյու թերապիան, բուժման դասական մեթոդ է : Այն առավել էֆեկտիվ է ֆունկցիոնալ շեղումների ժամանակ: Ջեն-ձյու նշանակում է ասեղ-այրում, այսինքն ասեղով կամ ջերմացնելով ազդում ենք կենսակտիվ կետերի վրա՝ կարգավորելով էներգետիկ բալանսը:

Օրգանիզմում ինչպես գոյություն ունի արյան և ավշի շրջանառություն, այնպես էլ՝ էներգիայի, որը շրջանառվում է էներգետիկ կանալներով՝ մերիդիաներով, որոնք ունեն ներքին և արտաքին ուղի : Ներքին ուղին կապ է հաստատում օրգան-համակարգերը միմյանց հետ և ամեն ներքին ուղի ունի իր արտաքին ուղին, որոնց վրա էլ գտնվում են կենսակտիվ կետերը, որոնց միջոցով է կատարվում օրգանիզմի և շրջակա միջավայրի էներգետիկ փոխանակություն: Երբ օրգանիզմի վրա կա էկզոգեն կամ էնդոգեն ներգործություն, որի հետևանքով կենսակտիվ կետից լինում է էներգիայի շատ արտահոսք կամ խցանում՝ առաջանում է համապատասխան օրգանի ֆունկցիայի շեղում, որը հետագայում բերում է օրգանի սոմատիկ փոփոխության:

Քանի որ ասեղնաբուժությունը փիլիսոփայական գիտություն է , որն ունի իր կոնցեպցիա-ները , ֆիզիոլոգիական հիմունքները, պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները, ախտորոշման մեթոդները և բուժման եղանակները, ուստի ներգործության համար կետերը ընտրվում են ելնելով այդ կոնցեպցիաներից ՝ ըստ օրգանիզմի վիճակի:

Ասեղնաբուժությունը շատ արդյունավետ է բոլոր տեսակի ներիտների, նևրոզների, գլխացավերի, անքնության,օրգան-համակարգերի  ֆունկցիաների շեղումների և այլ դեպքերում:

Ասեղնաբուժությունը հակացուցված է արյան հիվանդությունների, չարորակ ուռուցք-ների, սուր ինֆեկցիոն հիվանդությունների  և շտապ վիրահատական ցուցվածության ժամանակ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը