«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ուրոլոգ-անդրոլոգ Կարեն Ղուկասյանը տղամարդու անպտղության մասին

Ուրոլոգ-անդրոլոգ Կարեն Ղուկասյանը տղամարդու անպտղության մասին

2025 Հուն 20, Երկուշաբթի

Անպտղությունը մարդու վերարտադրողական համակարգի ախտաբանություն է, որը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

Որոն՞ք են տղամարդու անպտղության պատճառները:

Տղամարդու անպտղությանը պատճառները բազմաթիվ են, կարող ենք առանձնացնել հետևյալները.

  • գենետիկ հիվանդություններ,
  • վարակներ,
  • բորբոքումներ,
  • ներզատական (էնդոկրին) համակարգի հիվանդություններ,
  • միզասեռական համակարգի անատոմիական փոփոխություններ,
  • շրջակա միջավայրի և ապրելակերպի գործոններ՝ ծխախոտի, թմրանյութերի, ստերոիդների օգտագործում, ալկոհոլի չարաշահում,
  • տոքսիների ազդեցություն:

Ո՞ր տղամարդիկ են ներառվում անպտղության բարձ ռիսկի խմբում:

Անպտղության հավանականությունը բարձր է այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեցել են.

  • վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում,
  • շագանակագեղձի բորբոքումներ,
  • սեռական օրգանների վարակներ,
  • ամորձիների վնասում կամ ոլորում, վաղաժամ կամ ուշացած սեռական հասունացում,
  • բարձր ջերմային ազդեցություն սեռական օրգանների վրա,
  • ճողվածքներ,
  • չիջած ամորձիներ,
  • ախտորոշված իմունային խնդիրներ, որի դեպքում հակամարմիններ են արտադրվում սերմի դեմ,
  • որոշ գենետիկ հիվանդություններ:

Ո՞ր դեպքերում դիմել բժիշկի:

Եթե մեկ տարի շարունակ զույգը ապրում է կայուն, առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառմամբ սեռական կյանքով և չի գրանցում հղիություն, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի ու անցնել հետազոտություններ:

Ինչպե՞ս է հաղթահարվում տղամարդու անպտղությունը:

Տղամարդու անպտղությունը հնարավոր է բուժել և՛ վիրահատական, և՛ ոչ վիրահատական եղանակով: Վերջնական նպատակն է հասնել այն արդյունքին, որ տղամարդն ունակ լինի զավակ ունենալ բնական ճանապարհով:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը