2025 Փետ 05, Չորեքշաբթի
Ցավոտ դաշտանի (դիսմենոռեա) տարածվածության պատճառով կանանց կողմից այն հաճախ ընկալվում է որպես նորմալ երևույթ, և շատերն ապրում են այդ խնդրով ամբողջ կյանքում՝ առանց բժշկական օգնության դիմելու։ Ամեն ամիս` ունենալով աննկարագրելի ցավեր, խանգարվում է նրանց կյանքի նորմալ ռիթմը, բացակայում են աշխատանքից , դասերից , չեն մասնակցում խնջույքների, չեղարկում են կարևոր հանդիպումներ հենց այդ խնդրի պատճառով:
Ինչո՞ւ դաշտանը կարող է շատ ցավոտ լինել:
Ցավոտ դաշտանն` ըստ առաջացմնան պատճառի, ընդունված է տարբերակել առաջնային և երկրորդային դիսմենոռեա:
Երբ առկա է որևէ գիեկոլոգիական ախտաբանություն (էնդոմետրիոզ , ադենոմիոզ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ), ցավոտ դաշտանը կարող է դրսևորվել որպես երկրորդային: Այս դեպքում հարկ է բուժել հիմնական ախտաբանությունը, ինչը կհանգեցնի ցավի վերացմանը:
Սակայն շատ են դեպքերը, երբ առանց ախտաբանության, երբևէ չծննդաբերած, նույնիսկ սեռական կյանքով չապրած աղջիկների մոտ ի սկզբանե դաշտանը եղել է ցավոտ` ազդելով նրանց կյանքի որակի վրա: Տվյալ դեպքում գործ ունենք առաջնային դիսմենոռեայի հետ:
Ըստ բնության մշակած մեխանիզմի, ցանկացած դաշտան պետք է ավարտվի հղիությամբ, այսինքն, կնոջ արգանդը յուրաքանչյուր ամիս պատրաստվում է պտղաձու կրելու: Երբ այդ գործընթացը տեղի չի ունենում, արգանդը ուժեղ կծկումների միջոցով դուրս է մղում լորձաթաղանթը (էնդոմետրիումը), որը տեղի է ունենում հատուկ նյութերի` պրոստագլանդինների, ազդեցությամբ: Հենց այդ պրոստագլանդինների արյան մեջ բարձր մակարդակի դեպքում դաշտանն ընթանում է ցավոտ, նույն պատճառով կարող է ուղեկցվել սրտխառնոցով, գլխապտույտով, մարսողական համակարգի խանգարումներով, ուղեկցվել հորմոնալ տեղաշարժերով, դեպի արգանդ արյան անբավարար հոսքով:
Ի՞նչ անել, եթե դաշտանը շատ ցավոտ է:
Ցավոտ դաշտանի դեպքում կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք որևէ հիվանդության նշան է, նորմալ ֆիզիոլոգիակա՞ն ցավ է, թե՞ առաջանային դիսմենոռեա է:
Եթե արդեն ամեն ինչ փորձել եք՝ բոլոր ավանդական մեթոդները, փորձառու կանանց խորհուրդները, սեփական մարմնի պահանջները, ինտուիտիվ միջամտությունները և, միևնույն է, ցավը պահպանվում է, հարկ է դիմել գինեկոլոգի: Ով կօգնի կառավարել ցավոտ դաշտանն այնպես, որ այն չազդի կյանքի որակի, բնականոն ռիթմի վրա:
Ինչո՞ւ են դաշտանի օրերը կոչվում կրիտիկական օրեր:
Կրիտիկական են կոչվում են ո՛չ միայն կենսաբանական, ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով: Դեռ հին ժամանակներից, երբ պատկերացում չունեին մարդու անատոմիայի մասին, շատ լեգենդներ են հյուսել այս օրերի մասին…
Կենսաբանական պատճառաբանություն: Դաշտանի ժամանակ օրգանիզմը բառացիորեն «վերագործարկվում է»՝ ազատվելով նախորդ ցիկլի ընթացքում պատրաստված էնդոմետրիումի շերտից։ Այս գործընթացն ուղեկցվում է հորմոնալ տատանումներով, որոնք ազդում են տրամադրության, էներգիայի մակարդակի և, նույնիսկ, ցավի ընկալման վրա։
Մշակութային պատճառներ: Տարբեր մշակույթներում դաշտանն ընկալվել է որպես «բաժանարար գիծ»: ոՈրոշ վայրերում այն համարվել է մաքրության և վերածննդի շրջան, իսկ այլ հասարակություններում՝ ժամանակավոր սահմանափակման փուլ։ Շատ տարիներ առաջ մարդիկ չէին հասկանում այս երևույթի իրական կենսաբանական պատճառները, ինչի հետևանքով այն հաճախ ընկալվել է որպես առեղծվածային կամ «կրիտիկական» շրջան։
Ժամանակակից ընկալում: Ներկայում «կրիտիկական օրեր» արտահայտությունը հաճախ են օգտագործում կենցաղում: Կարևոր է հիշել, որ դաշտանը բնական կենսաբանական գործընթաց է, ոչ թե հիվանդություն կամ արտակարգ իրավիճակ, և կրիտիկական է նրանով, որ որոշ կանանց համար դա կարող է լինել ֆիզիկական կամ հուզական «մարտահրավերային» շրջան։
Դաշտանի ժամանակ ցավի տեսակներն ու աստիճանները:
Դաշտանի ժամանակ ցավը (դիսմենորեան) կարող է տարբեր լինել` ըստ բնույթի, տեղակայման և ինտենսիվության։
Ցավի տեսակներն` ըստ բնույթի
Ցավի աստիճաններն` ըստ ինտենսիվության
Ե՞րբ անհանգստանալ:
Հարկ է անհանգստանալ, եթե.
Եզրակացություն
Եթե ցավը մեղմ է կամ միջին և չի ազդում կյանքի որակի վրա, ապա այն համարվում է ֆիզիոլոգիական։ Եթե ցավն ուժեղ է, երկարատև կամ ուղեկցվում է այլ ախտանիշներով, կարող է վկայել ախտաբանության մասին և պահանջում է բժշկի խորհրդատվություն
Նախընտրելի է գնահատել ցավը` բալային համակարգով.
1-2 բալ. մեղմ ցավ, որը կարելի է համեմատել փոքր անհանգստության հետ։ Այն չի խանգարում բնական գործունեությանը, հիվանդը չի զգում դեղորայք ընդունելու անհրաժեշտություն։
3-4 բալ. ընդունելի ցավ, բայց արդեն նկատելի է, բժշկական միջամտություն կամ ցավազրկողներ չի պահանջվում, սակայն կարող է անհանգստություն առաջացնել։
5-6 բալ. միջին ցավ, որը կարող է խանգարել մի քանի առօրյա գործունեություններ կատարել, ցավազրկող միջոցները կարող են օգնել։
7-8 բալ. ուժեղ ցավ, որը խանգարում է բնական գործունեությանը, կարող է ուղեկցվել այլ ախտանիշներով՝ սրտխառնոց, գլխապտույտ, հարկ է օգտագործել ցավազրկողներ։
9-10 բալ. չափազանց ուժեղ, անտանելի ցավ, որը միանգամայն խանգարում է կյանքի որակին, ցավազրկող միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է արագ բժշկական միջամտություն։
Մարտի 1-ին, Բաց դռների օրվա շրջանակում, Մարգարյան ծննդատանը մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոևը, մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Շուշան Մաթևոսյանը և ուրոլոգ-անդրոլոգ Կարեն Ղուկասյանը կիրականացնեն անվճար խորհրդատվություններ...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»