«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ցավոտ դաշտան. հարցերին պատասխանում է Նազելի Սարգսյանը

Ցավոտ դաշտան. հարցերին պատասխանում է Նազելի Սարգսյանը

2025 Փետ 05, Չորեքշաբթի

Ցավոտ դաշտանի (դիսմենոռեա) տարածվածության պատճառով կանանց կողմից այն հաճախ ընկալվում է որպես նորմալ երևույթ, և շատերն ապրում են այդ խնդրով ամբողջ կյանքում՝ առանց բժշկական օգնության դիմելու։ Ամեն ամիս` ունենալով աննկարագրելի ցավեր, խանգարվում է նրանց կյանքի նորմալ ռիթմը, բացակայում են աշխատանքից , դասերից , չեն մասնակցում խնջույքների, չեղարկում են կարևոր հանդիպումներ հենց այդ խնդրի պատճառով:

Ինչո՞ւ դաշտանը կարող է շատ ցավոտ լինել:

Ցավոտ դաշտանն` ըստ առաջացմնան պատճառի, ընդունված է տարբերակել առաջնային և երկրորդային դիսմենոռեա:

Երբ առկա է որևէ գիեկոլոգիական ախտաբանություն (էնդոմետրիոզ , ադենոմիոզ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ), ցավոտ դաշտանը կարող է դրսևորվել որպես երկրորդային: Այս  դեպքում հարկ է բուժել հիմնական ախտաբանությունը, ինչը կհանգեցնի ցավի վերացմանը:

Սակայն շատ են դեպքերը, երբ առանց ախտաբանության, երբևէ չծննդաբերած, նույնիսկ սեռական կյանքով չապրած աղջիկների մոտ ի սկզբանե դաշտանը եղել է ցավոտ` ազդելով նրանց կյանքի որակի վրա: Տվյալ դեպքում գործ ունենք  առաջնային դիսմենոռեայի հետ:

Ըստ բնության մշակած մեխանիզմի, ցանկացած դաշտան պետք է ավարտվի հղիությամբ, այսինքն, կնոջ արգանդը յուրաքանչյուր ամիս պատրաստվում է պտղաձու կրելու: Երբ այդ գործընթացը տեղի չի ունենում, արգանդը  ուժեղ կծկումների միջոցով դուրս է մղում  լորձաթաղանթը  (էնդոմետրիումը), որը տեղի է ունենում հատուկ նյութերի` պրոստագլանդինների, ազդեցությամբ: Հենց այդ պրոստագլանդինների արյան մեջ բարձր մակարդակի դեպքում դաշտանն ընթանում է ցավոտ, նույն պատճառով կարող է ուղեկցվել  սրտխառնոցով, գլխապտույտով, մարսողական համակարգի խանգարումներով, ուղեկցվել հորմոնալ տեղաշարժերով, դեպի արգանդ արյան անբավարար հոսքով:

Ի՞նչ անել, եթե դաշտանը շատ ցավոտ է:

Ցավոտ դաշտանի դեպքում կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք որևէ հիվանդության նշան է,  նորմալ ֆիզիոլոգիակա՞ն ցավ է, թե՞ առաջանային դիսմենոռեա է:

Եթե արդեն ամեն ինչ փորձել եք՝ բոլոր ավանդական մեթոդները, փորձառու կանանց խորհուրդները, սեփական մարմնի պահանջները, ինտուիտիվ միջամտությունները և, միևնույն է, ցավը պահպանվում է, հարկ է դիմել գինեկոլոգի: Ով կօգնի կառավարել ցավոտ դաշտանն այնպես, որ այն  չազդի կյանքի որակի, բնականոն ռիթմի վրա:

Ինչո՞ւ են դաշտանի օրերը կոչվում կրիտիկական օրեր:

Կրիտիկական են կոչվում են ո՛չ միայն կենսաբանական, ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառով: Դեռ հին ժամանակներից, երբ պատկերացում չունեին մարդու անատոմիայի մասին, շատ լեգենդներ են հյուսել այս օրերի մասին…

Կենսաբանական պատճառաբանություն: Դաշտանի ժամանակ օրգանիզմը բառացիորեն «վերագործարկվում է»՝ ազատվելով նախորդ ցիկլի ընթացքում պատրաստված էնդոմետրիումի շերտից։ Այս գործընթացն ուղեկցվում է հորմոնալ տատանումներով, որոնք ազդում են տրամադրության, էներգիայի մակարդակի և, նույնիսկ, ցավի ընկալման վրա։

 Մշակութային պատճառներ: Տարբեր մշակույթներում դաշտանն ընկալվել է որպես «բաժանարար գիծ»: ոՈրոշ վայրերում այն համարվել է մաքրության և վերածննդի շրջան, իսկ այլ հասարակություններում՝ ժամանակավոր սահմանափակման փուլ։ Շատ տարիներ առաջ մարդիկ չէին հասկանում այս երևույթի իրական կենսաբանական պատճառները, ինչի հետևանքով այն հաճախ ընկալվել է որպես առեղծվածային կամ «կրիտիկական» շրջան։

Ժամանակակից ընկալում: Ներկայում «կրիտիկական օրեր» արտահայտությունը հաճախ են օգտագործում կենցաղում: Կարևոր է հիշել, որ դաշտանը բնական կենսաբանական գործընթաց է, ոչ թե հիվանդություն կամ արտակարգ իրավիճակ, և կրիտիկական է նրանով, որ որոշ կանանց համար դա կարող է լինել ֆիզիկական կամ հուզական «մարտահրավերային» շրջան։

Դաշտանի ժամանակ ցավի տեսակներն ու աստիճանները:

Դաշտանի ժամանակ ցավը (դիսմենորեան) կարող է տարբեր լինել` ըստ բնույթի, տեղակայման և ինտենսիվության։

Ցավի տեսակներն` ըստ բնույթի

  • Քաշող (ձգող, ծանրության զգացում). ամենահաճախ հանդիպողն է, սովորաբար, տեղակայված է որովայնի կամ մեջքի ստորին հատվածում, ինչը հիմնականում կապված է արգանդի կծկումների հետ:
  • Ծակող կամ սուր ցավ. հաճախ ուղեկցվում է ուժեղ սպազմերով, որոնք կարող են լինել ժամանակավոր, բայց` ինտենսիվ:
  • Մկանային կծկումներին նմանվող ցավ (սպազմատիկ). առաջանում է արգանդի մկանների ինտենսիվ կծկումներից, կարող է լինել պարբերաբար ուժգնացող և թուլացող:
  • Ցավ, որը տարածվում է մեջքի, կոնքի կամ ոտքերի վրա. որոշ կանանց մոտ ցավը սկսվում է որովայնից, տարածվում դեպի մեջք, կոնքեր կամ ստորին վերջույթներ:
  • Սեղմող, ճնշող ցավ. հաճախ ուղեկցվում է ծանրության զգացողությամբ, նման է աղիքային կոլիկներին կամ միզուղիների ցավերին:
  • Այրող կամ բաբախող ցավ. հանդիպում է հազվադեպ` որոշ ախտաբանությունների ժամանակ, օրինակ՝ էնդոմետրիոզի։

Ցավի աստիճաններն` ըստ ինտենսիվության

  • Թեթև (մեղմ) ցավ.
    • ոչ ինտենսիվ, հիմնականում խանգարող չէ,
    • կարելի է հաղթահարել առանց դեղորայքի,
    • չի խանգարում առօրյա գործունեությանը,
    • տևում է 1-2 օր:
  • Միջին ցավ.
    • ավելի ինտենսիվ, բայց դեռևս տանելի,
    • կարող է պահանջվել ցավազրկողներ,
    • տրամադրության փոփոխություններ, գրգռվածություն,
    • կարող է խանգարել որոշ ակտիվություններ:
  • Ուժեղ ցավ (ծանր դիսմենորեա)
    • շատ ուժեղ, խանգարում է առօրյա գործունեությանը,
    • ախտանիշներ մյուս օրգան-համակարգերի կողմից՝ սրտխառնոց, գլխապտույտ, փսխում, ուշագնացություն,
    • անհրաժեշտ է ցավազրկողների կամ, նույնիսկ, բժշկական միջամտության կարիք,
    • կարող է վկայել ախտաբանության մասին (էնդոմետրիոզ, ադենոմիոզ, կպումներ, վարակներ):

Ե՞րբ անհանգստանալ:

Հարկ է անհանգստանալ, եթե.

  • ցավը տարիների ընթացքում սրվում է,
  • չի մեղմանում դեղորայքից,
  • ուղեկցվում է առատ արյունահոսությամբ, ուշագնացությամբ, միզարձակման կամ աղիների ցավերով:

Եզրակացություն

Եթե ցավը մեղմ է կամ միջին և չի ազդում կյանքի որակի վրա, ապա այն համարվում է ֆիզիոլոգիական։ Եթե ցավն ուժեղ է, երկարատև կամ ուղեկցվում է այլ ախտանիշներով, կարող է վկայել ախտաբանության մասին և պահանջում է բժշկի խորհրդատվություն

Նախընտրելի է գնահատել ցավը` բալային համակարգով.

1-2 բալ. մեղմ ցավ, որը կարելի է համեմատել փոքր անհանգստության հետ։ Այն չի խանգարում բնական գործունեությանը, հիվանդը չի զգում դեղորայք ընդունելու անհրաժեշտություն։

3-4 բալ. ընդունելի ցավ, բայց արդեն նկատելի է, բժշկական միջամտություն կամ ցավազրկողներ չի պահանջվում, սակայն կարող է անհանգստություն առաջացնել։

5-6 բալ. միջին ցավ, որը կարող է խանգարել մի քանի առօրյա գործունեություններ կատարել, ցավազրկող միջոցները կարող են օգնել։

7-8 բալ. ուժեղ ցավ, որը խանգարում է բնական գործունեությանը, կարող է ուղեկցվել այլ ախտանիշներով՝ սրտխառնոց, գլխապտույտ, հարկ է օգտագործել ցավազրկողներ։

9-10 բալ. չափազանց ուժեղ, անտանելի ցավ, որը միանգամայն խանգարում է կյանքի որակին, ցավազրկող միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է արագ բժշկական միջամտություն։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Ապր 21, Երեքշաբթի | Լուրեր

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն…

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...

Կարդալ ավելին»
2026 Ապր 24, Ուրբաթ | Պացիենտների համար

ՀՏՀ. ատամնաբուժական միջամտություններ հղիության ընթացքում

1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու  համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո,  հղիության ընթացքում կարելի է  հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն  խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր  հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին:     Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման:   11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը