«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կոլպոսկոպիա. հարցերին պատասխանում է Նոնա Ֆրոլովան

Կոլպոսկոպիա. հարցերին պատասխանում է Նոնա Ֆրոլովան

2025 Փետ 06, Հինգշաբթի

Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, հեշտոցի և արգանդի պարանոցի հեշտոցային մասի հետազոտության մեթոդ է, որի շնորիվ հնարավոր է ուսումնասիրել հյուսվածքների վիճակը և որոշել ախտաբանության տեղակայումն ու տեսակը։

Կոլպոսկոպիկ մեթոդը ոչ ինվազիվ, անցավ և անվտանգ է, միևնույն ժամանակ, էական բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտաբանություններով կանանց հետազոտության արդյունավետությունը։

Կոլպոսկոպիան իրականացվում է բժշկական սարքի՝ կոլպոսկոպի օգնությամբ: Այն բինօկուլյար մանրադիտակ է, որի օգնությամբ հնարավոր է բազմակի խոշորացնել հետազոտվող հյուսվածքների պատկերը (5-40 անգամ)։

Հետազոտությունը կատարվում է ստանդարտ գինեկոլոգիական բազմոցում և տևում է մինչև 20 րոպե։ Արգանդի պարանոցը դիտվում է հայելիներով և դիստանցիոն կոլպոսկոպով` 20-25 սմ հեռավորության վրա։ Բժիշկը զննում է մաշկի և տեսանելի լորձաթաղանթի արտաքին տեսքը , անոթների կառուցվածքը` անոմալ գոտիների և նորագոյացությունների հայտնաբերման նպատակով։ Փոփոխված հյուսվածքների հայտնաբերման դեպքում որոշում են նրանց սահմանները, ձևը,  կազմությունը` նախնական գնահատելու բարորակ, նախաքաղցկեղային կամ քաղցկեղային վիճակը։

Տարբերում են հասարակ  և լայնածավալ կոլպոսկոպիա: Վերջինի ժամանակ կիրառվում են մի քանի օպտիկական ֆիլտրներ, հետազոտվող հյուսվածքները մշակվում են քացախաթթվի և Լյուգոլի լուծույթներով։ Կոլպոսկոպը  հնարավորություն է տալիս պատկերն արտածել էկրանին, լուսանկարել և տեսագրել զննությունը։

Կոլպոսկոպիան կիրառվում է ինչպես կանխարգելիչ նպատակով, այնպես էլ պարտադիր` հետևյալ դեպքերում.

  1. մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման համար,
  2. հեշտոցի պատերի, արգանդի պարանոցի անզեն աչքով տեսանելի փոփոխությունների հայտնաբերման ժամանակ,
  3. եթե կատարված բջջաբանական հետազոտության (PAP-քսուք) արդյունքում հայտնաբերվել են բջիջներ, որոնք նորմայում բացակայում են,
  4. կնոջ մոտ որևէ գինեկոլոգիական խնդիր հայտնաբերելու ժամանակ, այդ թվում` կլիմակտերիկ շրջանում, ԱՄԲ-ից և գինեկոլոգիական վիրահատություններից առաջ,
  5. հեշտոցից անոմալ արտադրության ժամանակ, հատկապես` արյունային, այդ թվում` հղիության ժամանակ,
  6. իրականացված բուժման որակի հսկում:

Կոլպոսկոպիայով բացահայտում են հետևյալ ախտաբանությունները.

  • էկտոպիա, իրական էրոզիա,
  • պոլիպներ,
  • նախաքաղցկեղային վիճակներ (դիսպլազիաներ),
  • ցերվիցիտ, կոլպիտ,
  • արտաքին սեռական օրգանների, հեշտոցի և արգանդի պարանոցի քաղցկեղ,
  • էնդոմետրիոզ,
  • կոնդիլոմաներ:

Կոլպոսկոպիան ունի հակացուցումներ՝ սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ` յոդի, քացախաթթվի նկատմամբ։

Ինչպես ցանկացած գինելոգիական հետազոտությունից առաջ, կոլպոսկոպիայի դեպքում նույնպես անրաժեշտ է պատրաստվել։ Միջամիտության լավագույն շրջանը դաշտանի ավարտից 2-3 օր հետո է։ Կոլպոսկոպիային նախորդող մի քանի օրերին նպատակահարմար է բացառել սեռական հարաբերությունը, ցնցուղ ընդունելը, խոնավացնող գելերի օգտագործումը։

Չնայած կոլպոսկոպիայի բարձր տեղեկատվական հնարավորություններին, կոլպոսկոպիան ախտորոշման անրաժեշտ, բայց ոչ  բավարար և վերջնական մեթոդ է։ Անհրաժեշտության դեպքում ցուցված է կոլպոսկոպիայի հսկողության տակ իրականցնել բիոպսիա (հյուսվածքներից փոքրիկ մասնիկի նմուշառում` հյուսվածաբանական հետազոտության համար):

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը