2025 Փետ 06, Հինգշաբթի
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, հեշտոցի և արգանդի պարանոցի հեշտոցային մասի հետազոտության մեթոդ է, որի շնորիվ հնարավոր է ուսումնասիրել հյուսվածքների վիճակը և որոշել ախտաբանության տեղակայումն ու տեսակը։
Կոլպոսկոպիկ մեթոդը ոչ ինվազիվ, անցավ և անվտանգ է, միևնույն ժամանակ, էական բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտաբանություններով կանանց հետազոտության արդյունավետությունը։
Կոլպոսկոպիան իրականացվում է բժշկական սարքի՝ կոլպոսկոպի օգնությամբ: Այն բինօկուլյար մանրադիտակ է, որի օգնությամբ հնարավոր է բազմակի խոշորացնել հետազոտվող հյուսվածքների պատկերը (5-40 անգամ)։
Հետազոտությունը կատարվում է ստանդարտ գինեկոլոգիական բազմոցում և տևում է մինչև 20 րոպե։ Արգանդի պարանոցը դիտվում է հայելիներով և դիստանցիոն կոլպոսկոպով` 20-25 սմ հեռավորության վրա։ Բժիշկը զննում է մաշկի և տեսանելի լորձաթաղանթի արտաքին տեսքը , անոթների կառուցվածքը` անոմալ գոտիների և նորագոյացությունների հայտնաբերման նպատակով։ Փոփոխված հյուսվածքների հայտնաբերման դեպքում որոշում են նրանց սահմանները, ձևը, կազմությունը` նախնական գնահատելու բարորակ, նախաքաղցկեղային կամ քաղցկեղային վիճակը։
Տարբերում են հասարակ և լայնածավալ կոլպոսկոպիա: Վերջինի ժամանակ կիրառվում են մի քանի օպտիկական ֆիլտրներ, հետազոտվող հյուսվածքները մշակվում են քացախաթթվի և Լյուգոլի լուծույթներով։ Կոլպոսկոպը հնարավորություն է տալիս պատկերն արտածել էկրանին, լուսանկարել և տեսագրել զննությունը։
Կոլպոսկոպիան կիրառվում է ինչպես կանխարգելիչ նպատակով, այնպես էլ պարտադիր` հետևյալ դեպքերում.
Կոլպոսկոպիայով բացահայտում են հետևյալ ախտաբանությունները.
Կոլպոսկոպիան ունի հակացուցումներ՝ սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ` յոդի, քացախաթթվի նկատմամբ։
Ինչպես ցանկացած գինելոգիական հետազոտությունից առաջ, կոլպոսկոպիայի դեպքում նույնպես անրաժեշտ է պատրաստվել։ Միջամիտության լավագույն շրջանը դաշտանի ավարտից 2-3 օր հետո է։ Կոլպոսկոպիային նախորդող մի քանի օրերին նպատակահարմար է բացառել սեռական հարաբերությունը, ցնցուղ ընդունելը, խոնավացնող գելերի օգտագործումը։
Չնայած կոլպոսկոպիայի բարձր տեղեկատվական հնարավորություններին, կոլպոսկոպիան ախտորոշման անրաժեշտ, բայց ոչ բավարար և վերջնական մեթոդ է։ Անհրաժեշտության դեպքում ցուցված է կոլպոսկոպիայի հսկողության տակ իրականցնել բիոպսիա (հյուսվածքներից փոքրիկ մասնիկի նմուշառում` հյուսվածաբանական հետազոտության համար):
Մարգարյան ծննդատանը կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երրորդ հանդիպումը, որը նվիրված էր բուժառուի, նրա հարազատների և միջին բուժանձնակազմի միջև արդյունավետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներին...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»