«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ձվարանի ֆունկցիոնալ կամ ֆոլիկուլյար կիստաներ. Լիլիթ Սարգսյան՝ մանկաբարձ-գինեկոլոգ

Ձվարանի ֆունկցիոնալ կամ ֆոլիկուլյար կիստաներ. Լիլիթ Սարգսյան՝ մանկաբարձ-գինեկոլոգ

2025 Փետ 26, Չորեքշաբթի

Ի՞նչ է ֆոլիկուլյար կամ ֆունկցիոնալ կիստան և ե՞րբ է առաջանում։ 

Ֆոլիկուլյար կամ ֆունկցիոնալ կիստան բարորակ գոյացություն է, առաջանում է դոմինանտ ֆոլիկուլից, որը շարունակում է աճել, երբ ձվազատում տեղի չի ունենում` առաջացնելով հեղուկով լցված կիստա։

Որո՞նք են կիստաների առաջացման պատճառները։

  • Հորմոնային խնդիրներ,
  • փոքր կոնքում սուր վարակների առկայություն,
  • նախկինում ձվարանի կիստա,
  • հղիություն և այլն։

Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս Ֆոլիկուլյար կամ ֆունկցիոնալ կիստաները։

Ձվարանի կիստաների մեծ մասի դեպքում գանգատներ չեն լինում և ինքնուրույն անհետանում են:

Կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները.

  • կոնքային ցավեր՝ բութ կամ սուր ծակող ցավեր որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ հատվածում ` կախված նրանից, թե կիստան որ ձվարանում է տեղակայված,
  • որովանի փքվածություն,
  • հեշտոցային անսովոր արյունահոսություն կամ սեռական հարաբերությանն ուղեկցող ցավ,
  • երբեմն՝ հաճախամիզություն,
  • դաշտանային ֆունկցիայի խանգարումներ։

Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել։

  • Ձվարանի ոլորում,
  • կիստայի պատռվածք,
  • չարորակացման ռիսկ դաշտանադադարը սկսված կանանց մոտ ։

Ո՞րքան հաճախ է ձվարանների կիստան վերածվում քաղցկեղի։

 Հազվադեպ, առաջացման ռիսկը կազմում է 4-6,6 %:

Ո՞ր չափերի ձվարանի կիստան է վտանգավոր։

 Վտանգավոր են 3-4 սմ չափերի կիստաները, քանի որ բարդությունների առաջացման մեծ ռիսկ պարունակում։

Ի՞նչպես ախտորոշել  ֆոլիկուլյար կամ ֆունկցիոնալ կիստան։

Ֆոլիկուլյար կամ ֆունկցիոնալ կիստաները ախտորոշվում են․

  • գինեկոլոգիական զննմամբ,
  • փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտմամբ,
  • մագնիսա-ռեզոնանսային շերտագրման հետազոտությամբ:

Ի՞նչ մեթոդներով են բուժում ֆոլիկուլյար կամ ֆունկցիոնալ կիստաները։

Բուժումը կախված է տարիքից և կլինիկական ախտանշաններից։ Սահմանվում է դինամիկ հսկողություն` 3-6 ամսվա ընթացում, կոնսերվատիվ բուժման հետ զուգահեռ։ Բուժման չենթարկվեկու կամ մեծ չափերի դեպքերում ցուցված է վիրահատական միջամտություն։ 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Ապր 16, Չորեքշաբթի | Լուրեր

Խոսքը բուժում է. ինչպես են բուժքույրերը սովորում արդյունավետ շփվել հիվանդների հետ

Մարգարյան ծննդատանը տեղի ունեցավ բուժքույրերի համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երկրորդ հանդիպումը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը