2025 Փետ 28, Ուրբաթ
Նեյրոսոնոգրաֆիան (ՆՍԳ) գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն է: Ժամանակակից մանկաբուժությունը և հատկապես` նեոնատոլոգիան, գրեթե անհնարին է պատկերացնել առանց նեյրոսոնոգրաֆիկ հետազոտության:
նեյրոսոնոգրաֆիա կատարելու ցուցումները.
Ի՞նչ հիվանդություններ են ախտորոշվում ՆՍԳ օգնությամբ:
Ո՞ւմ է անհրաժեշտ իրականացնել գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն:
Նեյրոսոնոգրաֆիկ հետազոտությունը պարտադիր է վերակենդանացման և ինտենսիվ բուժման կարիք ունեցող բոլոր նորածինների համար: Հետազոտվում են և՛ հասուն, և՛ անհաս նորածինները՝ սկսած կյանքի առաջին ժամերից: Դրանք ծննդաբերական վնասվածքով կամ տրավմատիկ մանկաբարձական միջոցառումների արդյունքում ծնված երեխաներն են, խոշոր քաշով կամ, ընդհակառակը, ծնվելիս փոքր քաշով, ներարգանդային աճի և զարգացման դանդաղում ունեցող, ինչպես նաև նյարդաբանական ախտանիշներով երեխաները: Բացի դրանից, այս հետազոտությունը նշանակվում է ոչ սովորական դեմքի կառուցվածք, գլխի ձև ունեցող, արատներով կամ այլ օրգանների զարգացման շեղումների առկայության դեպքում:
Ե՞րբ է անհրաժեշտ կատարել հետազոտությունը:
ՆՍԳ կարելի է իրականացնել ծնվելուց անմիջապես հետո, կյանքի առաջին ժամերից սկսած և պարբերաբար կրկնել` ըստ անհրաժեշտության, մինչև ավագ հասակը: Եթե այս հետազոտությունը չի իրականացվել ծննդատանը, ապա այն կատարելու բարենպաստ ժամանակահատվածը կյանքի առաջին ամիսներն են: Միակ նախապայմանը գաղթունների բաց լինելն է: Մինչև ≤ 32 շաբաթական ծնված անհասների և բոլոր հասուն, սակայն հիվանդ նորածինների հետազոտումը ցանկալի է իրականացնել ծնվելուց հետո` հնարավորին վաղ: Այնուհետև կրկնակի հետազոտություններն իրականացվում են ըստ ընդունված ուղեցույցների, դուրսգրումից առաջ և 40 շաբաթ. պոստկոնցեպտուալ տարիքում:
Ի՞նչ է ցույց տալիս նեյրոսոնոգրաֆիան:
Ուլտրաձայնային հետազոտությունն իրականացնում են՝ բացառելու գլխուղեղի ախտաբանությունն ինչպես հիվանդ երեխաների, այնպես էլ կլինիկորեն առողջ երեխաների մոտ: Դրանք հիմնականում փորոքային և ուղեղի հյուսվածքի արյունազեղումներն են, հիդրոցեֆալիան, գլխուղեղի վարակային և հիպօքսիկ ախտահարումները, պերիվենտրիկուկյար լեյկոմալյացիան, գլխուղեղի զարգացման արատները և այլն: Ինչպես ցանկացած ուլտրաձայնային հետազոտում, նեյրոսոնոգրաֆիան թույլ է տալիս ախտորոշել օրգանում, տվյալ դեպքում՝ գլխուղեղում, տեղի ունեցող փոփոխությունները և ախտահարումները:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը:
Երեխային հետազոտության համար հատուկ նախապատրաստելու կարիք չկա: Հետազոտության ընթացքում երեխան պառկում է մեջքի վրա կամ գտնվում է մոր ձեռքերին: Հետազոտության առավելություններից է հարմահճակալային պայմաններում իրականացնելու հնարավորությունը, օրինակ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Չկան այնպիսի վտանգներ կամ հակացուցումներ, որոնք կարող են կապված լինել ուլտրաձայնային հետազոտման հետ: Հետազոտության ընթացքում երեխան անհանգստություն կամ ցավ չի զգում, այն անվտանգ է և չունի հակացուցումներ:
Ուլտրաձայնային հետազոտությունը, սովորաբար, տևում է 10-15 րոպե: Երբ հարկ է լինում գլխուղեղի տարբեր կառույցների չափումներ կատարել կամ դոպլերոգրաֆիկ հետազոտություն իրականացնել, տևողությունը կարող է երկարաձգվել:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»