2025 Մար 03, Երկուշաբթի
Հեշտոցը էլաստիկ մկանային խողովակավոր օրգան է` պատված լորձաթաղանթով, տարաբնույթ գեղձերով, որոնք արտազատում են հեշտոցային արտազատուքը։
Առանձնացնում են հեշտոցային արտադրության ֆիզիոլոգիական և ախտաբանական տեսակներ։
Նորմալ հեշտոցային արտադրությունն անհոտ է, թափանցիկ, անգույն կամ սպիտակավուն է, որը չի զուգակցվում այլ գանգատներով։ Նորմալ ֆիզիոլոգիական արտադրության քանակը և տեսակը կախված է կնոջ տարիքից, դաշտանային ցիկլի փուլից (դաշտանից անմիջապես հետո արտադրության քանակը պակասում է, դաշտանի նախորդող օրերին` շատանում է։
Օրվա ընթացքում նորմալ է համարվում մինչև 2 մլ հեշտոցային արտադրության առկայությունը։
Ախտաբանական է համարվում, երբ փոխվում է հեշտոցային արտադրության գույնը, տեսակը, այն դառնում է դեղնավուն, կանաչավուն, սպիտակ, լոռանման, արտահայտված տհաճ հոտով։ Հարկ է նշել, որ սեռական ուղիներից արյունային արտադրությունը նորմալ է համարվում, եթե դա դրսևոևվում է դաշտանային արյան տեսքով, այլ դեպքերում այն ախտաբանական է, և անհրաժեշտ է համալիր հետազոտություն` պատճառը պարզելու համար։ Ախտաբանական արտադրության պատճառները տարբեր են, հիմնական պատճառը տարաբնույթ վարակներն են։
Նորմալ հեշտոցային արտադրության բնույթի փոփոխման դեպքում, այսինքն, ցանկացած ախտաբանական արտադրության առկայության դեպքում պետք է դիմել բժշկի:
Ախտորոշումը կատարվում է գինեկոլոգիական զննման, հեշտոցային քսուքի լաբորատոր հետազոտության արդյունքում:
Բուժումը նշանակվում է ախտորոշման հիման վրա:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»