«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Արտադրություն սեռական օրգաններից. Տիրուհի Հարությունյան՝ մանկաբարձ-գինեկոլոգ

Արտադրություն սեռական օրգաններից. Տիրուհի Հարությունյան՝ մանկաբարձ-գինեկոլոգ

2025 Մար 03, Երկուշաբթի

Հեշտոցը էլաստիկ մկանային խողովակավոր օրգան է` պատված լորձաթաղանթով, տարաբնույթ գեղձերով, որոնք արտազատում են հեշտոցային արտազատուքը։

Առանձնացնում են հեշտոցային արտադրության ֆիզիոլոգիական և ախտաբանական տեսակներ։

Նորմալ հեշտոցային արտադրությունն անհոտ է, թափանցիկ, անգույն կամ սպիտակավուն է, որը չի զուգակցվում այլ գանգատներով։ Նորմալ ֆիզիոլոգիական արտադրության քանակը և տեսակը կախված է կնոջ տարիքից, դաշտանային ցիկլի փուլից (դաշտանից անմիջապես հետո արտադրության քանակը պակասում է, դաշտանի նախորդող օրերին` շատանում է։

Օրվա ընթացքում նորմալ է համարվում մինչև 2 մլ  հեշտոցային արտադրության առկայությունը։

Ախտաբանական է համարվում, երբ փոխվում է հեշտոցային արտադրության գույնը, տեսակը, այն դառնում է  դեղնավուն, կանաչավուն, սպիտակ, լոռանման, արտահայտված տհաճ հոտով։ Հարկ է նշել, որ սեռական ուղիներից արյունային արտադրությունը նորմալ է համարվում, եթե դա դրսևոևվում է դաշտանային արյան տեսքով, այլ դեպքերում այն ախտաբանական է, և անհրաժեշտ է համալիր հետազոտություն` պատճառը պարզելու համար։ Ախտաբանական արտադրության պատճառները տարբեր են, հիմնական պատճառը տարաբնույթ վարակներն են։

Նորմալ հեշտոցային արտադրության բնույթի փոփոխման դեպքում, այսինքն, ցանկացած ախտաբանական  արտադրության առկայության դեպքում պետք է դիմել  բժշկի:

Ախտորոշումը կատարվում է գինեկոլոգիական զննման, հեշտոցային քսուքի լաբորատոր հետազոտության արդյունքում:

Բուժումը նշանակվում է ախտորոշման հիման վրա:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը