2025 Մար 19, Չորեքշաբթի
Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը` գինեկոլոգիայում։
Լապարոսկոպիան գինեկոլոգիայում արդի վիրահատական մեթոդ է, որն իրականացվում է ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակով։ Այն վիրաբուժության մեջ համարվում է նվազագույն ինվազիվ մեթոդ, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջամտություններ փոքր կոնքում և որովայնի խոռոչում՝ խուսափելով մեծ կտրվածքից։
Ի՞նչ հակացուցումներ կան։
Լապարոսկոպիան հակացուցված է ծանր սոմատիկ հիվանդություններ ունեցող բուժառուներին:
Ի՞նչպես է իրականացվում լապարոսկոպիան։
Լապարոսկոպիան իրականացվում է որովայնի առաջային պատի վրա կատարված մինչև 1 սմ 3-4 փոքր կտրվածքների միջոցով։
Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող է զարգանալ լապարոսկոպիայից հետո։
Ինչպես ցանկացած վիրահատություն, լապարոսկոպիան նույնպես հղի է բարդություններով։ Միջամտությունից հետո փոքր կոնքի խոռոչում կարող են ի հայտ գալ կպումներ, աղիների, խոշոր անոթների վնասումներ և այլն։
Ո՞րքան ժամանակ է պահանջվում լապարոսկոպիայից հետո ապաքինման համար։
Քանի որ լապարոսկոպիան համարվում է նվազ ինվազիվ մեթոդ, հետևաբար ապաքինման համար երկար ժամանակ չի պահանջում։
Որո՞նք են լապարոսկոպիայի առավելությունները՝ համեմատած բաց վիրահատությունների հետ։
Լապարոսկոպիայի առավելություններն են` վիրահատության ժամանակ որավայնի խոռոչի լավ տեսանելիությունը, ցավի և անհարմարության նվազագույն առկայությունը, արագ ապաքինումը։
Ինչպե՞ս կազմակերպել տնային խնամքը։
Տնային խնամքը հիմնականում պայմանավորված է հետվիրահատական վերքերի հիգենայով, կնոջ ակտիվությամբ։
«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով......
Կարդալ ավելին»Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»