2025 Ապր 11, Ուրբաթ
Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից, ընդհանուր թուլոոթյունից, ժամանակ առ ժամանակ` գլխապտույտից և զ\ճ պարբերաբար իջեցումից:
Բուժառուին կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա, մեծացած` 25-26 շաբաթական հղիության մեծության:
կատարվել են անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտությունները: Առավել ուշադրության արժանի էր արյան մեջ հեմոգլոբինի քանակը, որը կազմում էր 50գ\լ:
«Արգանդի բազմահանգույց միոմա, արյունահոսություն, սակավարյունություն» ախտորշմամբ, համապատասխան նախավիրահատական նախապատրաստումից հետո, բուժառուն վիրահատվեց` արգանդի էքստիրպացիա (արգանդափողերի ներառմամբ):
Բուժառուի մոտ նախա-, ներ- և հետվիրահատական շրջաններում իրականացվել է արյան փոխներարկում:
Վիրահատական և հետվիրահատական շրջաններն ընթացել են հարթ:
Բուժառուն դուրս է գրվել առողջացումով, և, ինչպես ինքնէ ասում, - «Այս կլինիկայում ուղղակի փրկեցին իմ կյանքը»:
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը:...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»