2025 Ապր 16, Չորեքշաբթի
Մարգարյան ծննդատանը տեղի ունեցավ բուժքույրերի համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երկրորդ հանդիպումը, որը նվիրված էր «Հաղորդակցման հիմունքները և սկզբունքները բուժքույրական գործընթացում» կարևոր թեմային։
Հանդիպմանը միավորվել էին տարբեր բաժանմունքների բուժքույրեր, ովքեր ձգտում էին բարելավել իրենց մասնագիտական հաղորդակցման մակարդակը և հաստատել ավելի ջերմ ու վստահելի շփում հիվանդների հետ։ Զեկույցը ներկայացրեց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ․ Լուսինե Մանուկյանն, ով խորը գիտելիքներ ունի բժշկական հոգեբանության և միջանձնային փոխազդեցության ոլորտում։
Նա հատկապես ընդգծեց, որ հիվանդների հետ արդյունավետ և զգայուն շփումն է, որը ո՛չ միայն բարելավում է բժշկական օգնության ընդհանուր տպավորությունը, այլև դրական ազդեցություն ունի վերականգնման գործընթացի վրա։
Սեմինարի տեսական մասը տրամաբանորեն լրացվեց գործնական պարապմունքներով, որոնց ընթացքում մասնակիցները կարողացան մոդելավորել իրենց առօրյա պրակտիկայից տարբեր իրավիճակներ, սովորել ակտիվ լսել, կոնֆլիկտների կառավարում և երկխոսություն կառուցել հիվանդների և նրանց հարազատների հետ։
Նման հանդիպումները ո՛չ միայն նպաստում են մասնագիտական աճին, այլև թիմի ներսում ստեղծում են փոխըմբռնման և աջակցության մթնոլորտ։
Լ․ Մանուկյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումները կդառնան բարի ավանդույթ և կլինեն շարունակական։


Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը:...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»