2025 Ապր 30, Չորեքշաբթի
Ապրիլի 29-ին կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի չորրորդ՝ եզրափակիչ հանդիպումը։ Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Իր խոսքում նա ներկայացրեց բժշկական գաղտնիքի պահպանման կարևորությունը՝ որպես առողջապահության համակարգի առանցքային բաղադրիչ։
«Այո, սա շատ կարևոր ոլորտ է՝ անձնական տվյալների պաշտպանությունը, հատկապես` առողջապահությունում, որովհետև մենք գործ ունենք շատ զգայուն տեղեկատվության հետ, և, որպես կանոն, մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում, որ այդ տեղեկատվությունը տարածվի բուժաշխատող-պացիենտ հարաբերություններից դուրս։ Այդ ամենը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում և պաշտպանվում է օրենքով։
Առողջապահության բնագավառում տարիների մեր աշխատանքային փորձն ցույց է տալիս, որ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Բուժաշխատողները շատ հաճախ իրենց առօրյա գործունեության մեջ, առանց որևէ կանխամտածվածության, ուղղակի ելնելով տասնամյակների ընթացքում ձևավորված պրակտիկայից, կարող է և չհետևեն օրենսդրական կարգավորումներին»։
Նրա խոսքով՝ կրեդիտավորված դասընթացների նպատակն է փորձել ևս մեկ անգամ բարձրաձայնել այս հարցը և մանրամասն ներկայացնել, թե ինչպե՞ս և ի՞նչ հիմունքներով է կարգավորվում Հայաստանում անձնական տվյալների պաշտպանությունը, ու ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ` իրավական դաշտում։
«Հատկապես շեշտադրումը դրվելու է առօրյա գործունեության ընթացքում թվացյալ, սովորական դարձած իրավիճակներին, որոնք իրականում պետք է տեղի չունենան։ Ես ձեզ մի օրինակ բերեմ, որը, կարծում եմ, Հայաստանի բոլոր բուժաշխատողներին է ծանոթ։ Հարց դնեմ, արդեն մեզ ընթերցող մարդիկ թող դա պատասխանեն։ Օրինակ՝ երբ որ զանգում է ձեզ մի բուժաշխատող՝ կապ չունի՝ պրոֆեսոր, դոցենտ, բժիշկ, բուժքույր, մայրապետ՝ բացարձակապես, ասում է՝ «Այ ընկերուհիս ձեր մոտ պառկած է, մի հատ կասե՞ս՝ ոնց է»։ Հիմա ես հարց եմ տալիս՝ արդյո՞ք մենք պետք է պատասխանենք այդ հարցին, թե չպե՞տք է պատասխանենք»։
Նրա խոսքով՝ նման սովորական թվացող հարցերի հետևում կանգնած է լուրջ պատասխանատվություն, և առողջապահական համակարգում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է ըմբռնել իր դերը բժշկական գաղտնիքի պահպանման գործում։
Ապրիլի 29-ին կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի չորրորդ՝ եզրափակիչ հանդիպումը։ Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»