«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

2025 Հուն 12, Հինգշաբթի

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից, որոնք համընդհանուր են ամբողջ աշխարհում։

Անպտղությունը հիմնախնդիր է, որը չի «ճանաչում» ազգ, սեռ, տարիք։

Հայկական իրականությունում անպտղության բարձր ցուցանիշները իրական սպառնալիք են ժողովրդագրական առումով։ Սա զգոնության և հիմնավորված գործողությունների կոչ է՝ բժշկական հանրություններին, առողջապահական համակարգին և հասարակությանը։

«Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը մեկ հարկի տակ էր միավորել անպտղության հիմնահարցերով մտահոգ բժիշկների՝ վեր հանելու խնդիրները և բարձրաձայնելու այն մեթոդները, որոնք օգնում են հազարավոր կանանց զգալ մայրության բերկրանքը։

Համաժողովը կազմակերպել էին «Մարգարյան ծննդատունը» և Հայկական բժշկական ասոցիացիան։

Հրավիրված էին բանախոսներ նաև արտերկրից, որոնք ներկայացրեցին իրենց միջազգային փորձը և այն մեթոդաբանությունը, որով աշխատում են իրենց երկրների կլինիկաներում։ Հատկանշական է, որ հայ մասնագետները հնարավորություն ունեցան  ոչ միայն լսել դասախոսություններ, այլև անհատապես քննարկել դեպքեր ու պատմություններ՝ արտերկրից ժամանած կոլեգաներից հետ։

Համաժողովին ներկա շուրջ 300 բժիշկները լսեցին ամենատարբեր բնույթի բանախոսություններ, որոնցում հանգամանալից անդրադարձներ էին իրականացվում անպտղության պատճառներին և առանձին հիվանդությունների։ Քննարկվեցին ախտորոշման ժամանակակից մեթոդներն ու մոտեցումները։ Դասախոսություններ եղան անպտղության բուժման և կառավարման տարբեր հնարավորությունների վերաբերյալ։

Անպտղության դեմ պայքարի կարևորագույն «հանգրվանը» բեղմնավորման օժանդակ տեխնոլոգիաներն են։ Արտամարմնային բեղմնավորումը՝ իր տարբեր մեթոդներով գալիս է փարատելու անպտղության փաստը բոլոր այն դեպքերում, երբ կինը բնական եղանակով բեղմնավորման շանս չունի՝ ելնելով օրգանիզմի այս կամ այն ֆիզիոլոգիական պատճառից։

Միևնույն ժամանակ, մասնագետները նշեցին, որ արտամարմնային բեղմնավորումը անպտղության դեմ պայքարի միակ միջոցը չէ, և քիչ չեն դեպքերը, երբ բուժման ճիշտ տակտիկայի արդյունքում կինը ինքնուրույն, առանց օժանդակ տեխնոլոգիաների, երեխա է ունենում։

Խոսվեց նաև փոխնակ մայրության ինստիտուտի և դրա կարևորության մասին, մատնանշվեց միջազգային փորձն ու վիճակագրությունը։

Հետաքրքիր մթնոլորտ ուներ համաժողովը։ Առողջապահական հույժ կարևոր խնդրով մտահոգ մասնագետները ոչ թե փաստում էին խնդիրները, խոսում վիճակագրությունից և բարդություններից, այլև՝ բարձրաձայնում հանձնառությունը՝ հաղթահարել անպտղությունը։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը