2025 Հուն 19, Հինգշաբթի
Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» գիտաժողովին
Գիտաժողովի հրավիրյալ բանախոսն է պրոֆեսոր Օսամա Շաուքին։ Նա հանդես կգա հիստերոսկոպիայի կիրառման վերաբերյալ մի քանի տեսական և գործնական դասախոսություններով։ Ինչպես գիտեք՝ պրոֆեսոր Շավկին հիստերոսկոպիայի ոլորտում համաշխարհային մասշտաբի էքսպերտ է։
Հագեցած ծրագրով բանախոսությամբ հանդես կգան նաև գինեկոլոգ-վիրաբույժներ Հայաստանից։
Գիտաժողովը թույլ կտա մասնակիցներին գիտեիքներ ձեռք բերել գինեկոլոգիական պրակտիկայում հիստերոսկոպիայի կիրառման ցուցումների, հակացուցումների և առանձնահատկությունների վերաբերյալ։
Գիտաժողովի արդյունքում մասնակիցները կտիրապետեն գինեկոլոգիական տարբեր ախտաբանությունների դեպքում բուժառուների՝ հիստերոսկոպիկ վիրահատության նախապատրաստման, իրականացման և յուրահատկություններին
Կծանոթանան հիստերոսկոպիկ վիրահատության տեխնիկական խնդիրների և տարբեր պրոցեսների նրբություններին։
Առաջիկա հրապարակումներում կտեղադրենք նաև գիտաժողովի ծրագիրը։
Գիտաժողովի ՇՄԶ կրեդիտավորման համար հայտ է ներկայացվել ՀՀ ԱՆ
Գրանցման հղում՝ https://forms.gle/S8NGt4kJTXsycTFy9
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»