«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Պրոֆեսոր Օսամա Շաուքին բացառիկ միջամտություններ կիրականացնի «Մարգարյան ծննդատանը»

Պրոֆեսոր Օսամա Շաուքին բացառիկ միջամտություններ կիրականացնի «Մարգարյան ծննդատանը»

2025 Հուն 28, Շաբաթ

Հուլիսի 5-ին (ս/թ) «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» միջազգային գիտաժողովի հրավիրյալ բանախոսն է Օսամա Շաուքին...։
 
Այցի շրջանակներում բժիշկը կիրականացնի սահմանափակ թվով պացիենտների մոտ հիստերոսկոպիկ միջամտություն։
 
 Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում կիրառվող ամենատեղեկատվական մեթոդներից է, որը թույլ է տալիս տեսնել արգանդի խոռոչը, անհրաժեշտության դեպքում` միջամտություն իրականացնել։
 
 Հիստերոսկոպիա իրականացվում է.
  •  ախտորոշիչ նպատակով,
  •  արգանդի լորձաթաղանթից նմուշառման նպատակով,
  •  ներարգանդային կպումները հատելու դեպքերում,
  •  ներարգանդային պոլիպը հեռացնելու ժամանակ,
  •  պարանոցի խոռոչի միջնորմները հեռացնելու ժամանակ:
 Ո՞ր դեպքում դիմել.
 
  •  էնդոմետրիումի գերաճ (հիպերպլազիա)
  •  էնդոմետրիումի թերաճ (հիպոպլազիա)
  • էնդոմետրիումի պոլիպներ
  • սուբմուկոզ միոմատոզ հանգույցներ
  • անպտղություն (ԱՄԲ չհաջողված 2 և ավելի փորձից հետո)
  • սպիական գործընթացներ, Աշերմանի համախտանիշ
  • գինեկոլոգի կողմից ցուցումների դեպքերում` այլ ախտանիշերի ժամանակ:
 Տեղերը սահմանափակ են
 Գրանցվելու համար զանգահարել 098 96 03 26
Գրանցումների վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը