2025 Հուլ 02, Չորեքշաբթի
Անպտղությունը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում՝ տարիներ շարունակ։ Ժամանակակից կենսակերպը՝ անառողջ սնունդը, վնասակար սովորությունների ամբողջական սպեկտրը, էկոլոգիական խնդիրներն ու արտաքին ամենատարբեր... ներազդեցությունները ի թիվս առողջական այլ խնդիրների, ուղղակիորեն և բացասաբար ազդում են մարդու վերարտադրողականության վրա։
Այս ամենին զուգահեռ զարգանում ու կատարելագործվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ ուղիղ և նպատակային պայքարելով անպտղության դեմ։
Արտամարմնային բեղմնավորմումը մեկն է այն գործընթացներից, որով անցնում են անպտղություն ունեցող ընտանիքները։ Այս միջամտության ընթացքում ուրույն գործառույթ ունի էմբրիոլոգը։ Զրուցում ենք «Մարգարյան ծննդատան» էմբրիոլոգ Անժելա Հարությունյանի հետ։
– Բժշկուհի Հարությունյան, ո՞ր փուլում է սկսվում էմբրիոլոգի աշխատանքը։
– Էմբրիոլոգի աշխատանքը սկսվում է հենց ձվաբջիջների պունկցիայից։ Երբ կատարվում է ձվաբջիջների պունկցիա, ֆուլիկուլյար հեղուկից սաղմնաբանն առանձնացնում է ստացված ձվաբջիջները, հետագայում բեղմնավորում, կուլտիվացնում՝ մինչև հինգից վեց օր, հետագայում տեղադրում է արգանդի խոռոչ կամ էլ սառեցվում են։
– Ձվաբջիջների ստացումն իրենից ինչ պրոցես է ներկայացնում։
– Ձվաբջիջները ստացվում են ձվարանների պունկցիայի միջոցով։ Պունկցիա է արվում ֆոլիկուլյար հեղուկը, որից առանձնացվում են ձվաբջիջները։ Այս ամբողջ գործողություններն իրականացվում են լաբորատոր պայմաններում։
– Ի՞նչ է կրիոկոնսերվացիան։ Արդյոք ունի այն ժամկետային սահմանափակումներ։ Արդյոք վնասվում կամ փոփոխության են ենթարկվում սաղմերը։
– Կրիոկոնսերվացիան սաղմերի սառեցումն է։ Սառեցված սաղմերի պահպանումը վաղեմության ժամանակ չունի, այն անսահման է։
Սառեցման ընթացքում սաղմին ոչինչ չի սպառնում։ Ապասառեցումից հետո սաղմերի կենսունակությունը գրեթե 100% է։
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»