2025 Հուլ 11, Ուրբաթ
Երեխա ունենալ՝ արգանդի սուբմուկոզ միոմայի վիրահատությունից հետո. ընդամենը մի քանի տարի առաջ այս արտահայտությունը գրեթե անհնար էր...:
Սուբմուկոզ միոմաները, որոնք աճում են դեպի արգանդի խոռոչ, հաճախ են արգանդային արնահոսությունների պատճառ դառնում, վտանգում կնոջ առողջությունը, կյանքի որակը և վերարտադրողական ֆունկցիան։
Երբ սահմանվում էր «սուբմուկոզ միոմա» ախտորոշումը, շատ դեպքերում բուժման միակ ելքն արգանդի հեռացումն էր։ Եվ հետևաբար, հղիության պլանավորման մասին խոսք լինել չէր կարող։
Բայց, անընդհատ զարգացող բժշկագիտությունը, ժամանակակից սարքավորումների միջոցով, ունի նաև այս խնդրի լուծումը։
Այսօր հիստերոսկոպիան թույլ է տալիս իրականացնել սուբմուկոզ միոմայի հեռացումը՝ պահպանելով կնոջ արգանդը։
Սա իրական հույս և հնարավորություն է ժամանակակից կանանց համար՝ բուժել հիվանդությունը և պահպանել վերարտադրողականությունը։
«Մարգարյան ծննդատունը» հագեցած է ժամանակակից հիստերոսկոպիկ սարքավորումով։
Եվ մեր կլինիկայի բարձրակարգ վերապատրաստումներ անցած վիրաբույժ գինեկոլոգների ջանքերով նաև այս միջամտությունների արդյունքում վերականգնվում է կնոջ առողջությունն ու կյանքի որակը, մայրության բերկրանքը ապրելու հնարավորությունը։
«Մարգարյան ծննդատուն»
Մաշտոցի պողոտա 22
+374 10 53 06 41, +374 99 53 06 41 (շուրջօրյա)
+374 55 25 56 56 (Երկ-ուրբ՝ 9։00-17։00)
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»