2025 Հուն 11, Չորեքշաբթի
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...:
Ու՞մ է ցուցված դենսիտոմետրիան:
Ի՞նչպես նախապատրաստվել հետազոտությանը:
Դենսիտոմետրիային հատուկ նախապատրաստվելու կարիք չկա:
Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ անցնել հետազոտությունը:
Նորմայի դեպքում` երկու տարի անց, իսկ օստեոպենիայի և օստեոպորոզի դեպքում` 1 տարի անց, իսկ գլյուկոկորտրկոիդներով բուժման դեպքում կարելի է կատարել 6 ամիս անց:
Ու՞մ չի կարելի կատարել դենիստոմետրիա:
Հղիներին և կերակրող մայրերին:
Ո՞ր ոսկրերի հետազոտությունն է կատարվում դենսիտոմետրիայով:
Ողնաշարի գոտկային հատված, ազդոսկրի վզիկի շրջան և նախաբազկի ստորին երրորդական:
Ո՞ր մասնագետն է ուղեգրում դենսիտոմետիայի:
Գրեթե բոլոր մասնագետները (ընտանեկան բժիշկ, օրթոպետ-վնասվածքաբան, ողնաշարաբան, նյարդաբան, ներզատաբան, ուռուցքաբան, մանկաբույժ) :
Որքանո՞վ է ճշգրիտ հետազոտությունը և հնարավո՞ր է անճշտություններ արդյունքներում:
Արյունքներն 95-99% ճշգրտությամբ են, կախված մասնագետից՝ ոչ ճիշտ մշակման դեպքում կարող են լինել անճշտություններ:
Հնարավո՞ր է չանցնել դենսիտոմետրիա և որոշել ոսկրերի վիճակը այլ հետազոտություններով (մեթոդներով):
Ռենտգենյան դենսիտոմետրիան համարվում է «ոսկե ստանդարտ» ոսկրերի հանքային խտությունը գնահատելու համար:
Արդյո՞ք ազդում է ապրելակերպը (ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սննդակարգը) հետազոտության արդյունքների վրա:
Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, անշարժությունը, աղքատ, չբալանսավորված՝ Ca-ով և վիտամին D-ով սննդակարգը կարող է բերել ոսկրերի հանքային խտության նվազմանը՝ օստեոպորոզի առաջացմանը և ոսկրերի կոտրվածքի ռիսկի բարձրացմանը:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»