«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ինչպե՞ս հղիները պահպանեն առողջությունը շոգ ժամանակ

Ինչպե՞ս հղիները պահպանեն առողջությունը շոգ ժամանակ

2025 Հուլ 24, Հինգշաբթի

Ամառային շոգ եղանակը կարող է իրական փորձություն դառնալ հղիների համար։ Հղիության ընթացքում օրգանիզմն արդեն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության, ինչը կարող է առաջացնել... ախտանիշներ՝ այտուցներ, արգանդի հիպերտոնուս և գերտաքացում։

«Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ավելանում է շրջանառվող արյան ծավալը, ինչի պատճառով նրանք ավելի զգայուն են գերտաքացման նկատմամբ։ Շոգ եղանակը խորացնում է այս վիճակը՝ հանգեցնելով անոթների լայնացման, և, արդյունքում, այտուցների առաջացման։ Բացի այդ, բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել արգանդի հիպերտոնուս, ինչը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Ջրազրկումը, որը նույնպես հաճախ է հանդիպում շոգ եղանակին, կարող է խորացնել վերոնշյալ բոլոր խնդիրները:

Ի՞նչ անել

 Առաջինը՝ կարևոր է պահպանել հեղուկի ընդունման ռեժիմը։ Խմել շատ ջուր՝ օրական, առնվազն, 2–2.5 լիտր։ Նախապատվություն տալ մաքուր ջրին, չքաղցրացված թեյերին, չորամրգով կոմպոտներին։ Խուսափել քաղցր գազավորված ըմպելիքից։ Խմել հաճախ և փոքր կումերով՝ մի չսպասել ծարավ զգալուն։ Միշտ վերցրեքլ ջրի շիշ՝ ցանկացած պահի ծարավը հագեցնելու համար:

Շոգ ժամանակ պետք է ճիշտ հագնվել։ Խորհուրդ է տրվում կրել բաց գույնի, ազատ կտրվածք ունեցող, բնական նյութերից (բամբակ, վուշ) պատրաստված հագուստ, որը թույլ կտա մաշկին շնչել և կկանխի գերտաքացումը։ Անհրաժեշտ է նաև գլխարկ կրել (գլխաշոր կամ լայնեզր գլխարկ)` արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար։ Բժիշկն առաջարկում է հնարավորին շատ ժամանակ անցկացնել զով միջավայրում. եթե տանը օդորակիչ չկա, կարելի է գնալ առևտրի կենտրոններ, գրադարաններ կամ այլ հով տարածք։ Հարկ է խուսափել արևի տակ երկար մնալուց՝ հատկապես ժամը 11:00-ից մինչև 16:00-ը։ Օրվա ընթացքում կարելի է մի քանի անգամ ցնցուղ ընդունել։

Կարևոր է վերահսկել այտուցները։ Դրա համար անհրաժեշտ է, օրինակ, սահմանափակել աղի օգտագործումը, քանի որ այն ջուրը պահում է օրգանիզմում՝ խորացնելով այտուցները։

Հանգստանալու ժամանակ ոտքերը բարձր դիրքում պահել՝ դա կօգնի բարելավել արյան և ավշի շրջանառությունը։ Չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին՝ չափավոր ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ քայլելը, կբարելավի շրջանառությունը և կնվազեցնի այտուցները։ Խորհրդակցել բժշկի հետ՝ անհրաժե՞շտ է, արդյոք, միզամուղ դեղերի ընդունում։ Հղիության ժամանակ ինքնաբուժումն անթույլատրելի է:

Անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել արյան ճնշումը՝ նորմայից շեղումները ժամանակին հայտնաբերելու համար։ Բացի այդ, պետք է հետևել պտղի շարժումներին․ շարժումների նվազումը կարող է լինել ջրազրկման կամ այլ խնդիրների նշան։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը