2025 Հուլ 09, Չորեքշաբթի
Մազաթափության առաջացման հիմնական գործոններից են հորմոնալ փոփոխությունները։ Հղիության ընթացքում էսթրոգեն հորմոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է, ինչը երկարացնում է մազերի ակտիվ աճի փուլը...։ Արդյունքում մազերը գրեթե չեն թափվում և նույնիսկ դառնում են ավելի խիտ։ Սակայն ծննդաբերությունից հետո հորմոնալ դաշտը կտրուկ փոխվում է․ էսթրոգենի քանակը նվազում է, և այն մազերը, որոնց թափվելը ժամանակավորապես կասեցվել էր, սկսում են թափվել։
Մազերի վիճակի վրա կարող է ազդել նաև վիտամինների ու միկրոէլեմենտների պակասը։ Հղիությունն ու կրծքով կերակրումը սպառում են օրգանիզմում երկաթի, ցինկի, վիտամին D-ի, B12-ի և այլ կարևոր նյութերի պաշարները։
Բացի այդ, ժամանակավոր մազաթափության պատճառ կարող են լինել սթրեսը, քնի պակասը, ինչպես նաև հիպոթիրեոզը՝ վահանագեղձի հորմոնների պակասը։
Ծննդաբերությունից հետո մազաթափությունն անցողիկ է, և կապված է օրգանիզմում տեղի ունեցող բնական գործընթացների հետ։ Ճիշտ խնամքի և սննդակարգի դեպքում մազերի խտությունը աստիճանաբար վերականգնվում է:
Մազերի վերականգմանը նպաստելու համար հարկ է սննդակարգում ներառել բավարար քանակությամբ սպիտակուց, երկաթ, օմեգա-3 և B խմբի վիտամիններ:
Խորհուրդ է տրվում խուսափել շատ ձգված սանրվածքց, մազերը գունաթափելու կամ տաքացնելով ձևավորելու միջոցառումներից, ինչպես նաև` մազերի ագրեսիվ ներկումից։ Բացի այդ, ցանկալի է ստուգել օրգանիզմում երկաթի, ֆերիտինի և վահանագեղձի հորմոնների մակարդակը, քանի որ դրանց պակասը նույնպես նպաստում է մազաթափությանը։
Ամռանը մազերը պահանջում են հատուկ խնամք, և կարևոր է օգտագործել սուլֆատ չպարունակող շամպուններ։ Խորհուրդ է տվում օգտագործել մազերի համար արևապաշտպան սփրեյներ և կրել գլխարկ։
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»