«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Արգանդի վզիկի էկտոպիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս վարվել

Արգանդի վզիկի էկտոպիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս վարվել

2025 Սեպ 15, Երկուշաբթի

Արգանդի վզիկի էկտոպիան (կամ էկտրոպիոնը) վիճակ է, երբ արգանդի վզիկը ծածկող երկու տեսակի էպիթելի սահմանը տեղափոխվում է նրա արտաքին հեշտոցային մակերեսի վրա...: Սա բավականին տարածված երևույթ է վերարտադրողական տարիքի կանանց մոտ և, երբեմն, կարող է հայտնաբերվել նաև աղջիկների մոտ, այսինքն` լինել բնածին: Շատ դեպքերում այն ​​չի ուղեկցվում որևէ ախտանիշով և կարող է լինել ֆիզիոլոգիական։ 

Պատճառները և ռիսկի գործոնները.

  • Հորմոնալ խանգարումներ,
  • սեռական օրգանների բորբոքային գործընթացներ (օրինակ. արգանդի վզիկի բորբոքում՝ցերվիցիտ),
  • արգանդի վզիկի մեխանիկական վնասվածք, ներառյալ` ծննդաբերության կամ բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած վնասվածքներ,
  • սեռավարակներ:

Կլինիկական դրսևորումներ.

Չնայած արգանդի վզիկի էկտոպիա ունեցող կանայք, մեծավ մասամբ, չեն ունենում որևէ ակնհայտ գանգատ, նրանք կարող են զգալ.

  • ոչ նորմալ հեշտոցային արտադրություն,
  • թեթև արյունային արտադրություն` սեռական հարաբերությունից հետո կամ դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում,
  • ցավ` կոնքի շրջանում:

 Ախտորոշում և բուժում.

 Արգանդի վզիկի էկտոպիան ախտորոշելու համար իրականցվում է.

  • միզասեռական օրգանների արտադրության միկրոսկոպիկ հետազոտություն,
  • քսուքների բջջաբանական հետազոտություն,
  • կոլպոսկոպիա,
  • ՊՇՌ մեթոդով մարդու պապիլոմավիրուսի առկայության որոշում:

Շատ դեպքերում էկտոպիան հատուկ բուժում չի պահանջում, սակայն, եթե համապատսխան հետազոտությունները կատարելուց հետո  հայտնաբերվում են ախտաբանական փոփոխություններ, բժիշկի ցուցմամբ նշանակվում է ոչ վիրաբուժական կամ վիրաբուժական բուժում:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 15, Ուրբաթ | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 13, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքի խնամքը հղիության և կրծքով կերակրման ընթացքում

Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը