2025 Սեպ 17, Չորեքշաբթի
Շատ մայրեր կարծում են, որ կրծքով կերակրումն ու սթրեսը անհամատեղելի են։ Հենց այդ պատճառով նրանք շատ արագ երեխային կտրում են կրծքից։ Բայց, իրականում, ամեն ինչ այնքան էլ վախեցնող չէ, որքան կարող է թվալ...։ Ստորև այն մասին է, թե ինչպե՞ս պահպանել լակտացիան ուժեղ սթրեսի ժամանակ և մի քանի խորհուրդ։
Կարևոր է․ բարդ պայմաններում գոյատևելը, երեխաներ ունենալը և նրանց կերակրելը մարդկության շարունակության հիմնական գործոններից են։ Այս գործառույթները չեն դադարում անգամ ամենասթրեսային իրավիճակներում։
Սթրեսի ժամանակ կերակրելը լիովին հնարավոր է, սակայն բացասական հույզերը կարող են վատ ազդեցություն ունենալ կրծքի կաթի վրա։ Կաթը կարող է մի քանի օրով դադարել` ուժեղ սթրեսի հետևանքով, բայց նրա բաղադրությունը չի փոխվում։ Այս դեպքում շատ կարևոր է հնարավորին հաճախ երեխային կրծքին մոտեցնել, որպեսզի կաթը չպակասի և լակտացիան պահպանվի։
Ինչ վերաբերում է քրոնիկ սթրեսին, այս իրավիճակում արդեն հնարավոր է կաթի բաղադրության վրա ունենա բացասական ազդեցություն։ Կնոջ մոտ կարող է առաջանալ վիտամինների և հանքանյութերի պակաս։ Եթե կերակրող մայրը քիչ քանակությամբ ածխաջրեր է ընդունում, կաթի համն էլ կարող է փոխվել, քանի որ հենց ածխաջրերն ու այլ սննդարար բաղադրիչներն են կաթին տալիս այն փոքր-ինչ քաղցր համը, որը երեխաները սիրում են։
Կարևոր է տարբերել՝ քրոնիկ սթրե՞ս, թե՞ նոր ապրած սթրես։ Առաջին դեպքում կաթը որոշ ժամանակ կբավականացնի։ Բայց եթե անհրաժեշտ սննդանյութեր չօգտագործվեն դրա արտադրության համար, կաթը կարող է վերջնականապես կտրվի, և այն վերականգնելը շատ բարդ կլինի։ Կաթի արտադրությունը պայմանավորված է հենց մոր էներգիայով, որը մշտական սթրեսային վիճակում կարող է լրջորեն պակասել։
Հանկարծակի սթրեսի դեպքում արյան մեջ արտազատվում է ադրենալին։ Վերջինս արգելափակում է օքսիտոցինը։ Օքսիտոցինը, սովորաբար, թուլացնում է կաթնային ծորանները, և կաթը սկսում է հոսել։ Օքսիտոցինի պակսից պակասում է կաթի հոսքը։ Բայց հենց սթրեսն անցնում է, ադրենալինը դադարում է ազդել օրգանիզմի վրա, և կաթը նորից ազատ հոսում է։
Կարևոր է․ եթե կաթն ամբողջովին կտրվել է, անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Նա կօգնի վերականգնել կաթնարտադրությունը և կարգավորել լակտացիան։
Նորածին ունեցող մայրերին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է սթրեսն ազդում լակտացիայի վրա, ինչպե՞ս կարելի է թեթևացնել սթրեսը և պահպանել հանգստությունը։ Հորմոնների տատանումները, տրամադրության փոփոխությունները կամ ծանր կյանքի փուլերը պետք է չազդեն ո՛չ մոր, ո՛չ էլ երեխայի վրա։
Ստորև` մի քանի խորհուրդ կերակրող մայրերին
Կարևոր է․ եթե նախատեսում եք երեխային կերակրել` կթելով, ավելի լավ է դա անել բաժակով կամ թեյի գդալով, որպեսզի նա չսովորի շշից և չհրաժարվի կրծքից։
Արգանդի վզիկի էկտոպիան (կամ էկտրոպիոնը) վիճակ է, երբ արգանդի վզիկը ծածկող երկու տեսակի էպիթելի սահմանը տեղափոխվում է նրա արտաքին հեշտոցային մակերեսի վրա......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»