«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Սթրեսը և կրծքով կերակրումը

Սթրեսը և կրծքով կերակրումը

2025 Սեպ 17, Չորեքշաբթի

Շատ մայրեր կարծում են, որ կրծքով կերակրումն ու սթրեսը անհամատեղելի են։ Հենց այդ պատճառով նրանք շատ արագ երեխային կտրում են կրծքից։ Բայց, իրականում, ամեն ինչ այնքան էլ վախեցնող չէ, որքան կարող է թվալ...։ Ստորև այն մասին է, թե ինչպե՞ս պահպանել լակտացիան ուժեղ սթրեսի ժամանակ և մի քանի խորհուրդ։

Կարևոր է բարդ պայմաններում գոյատևելը, երեխաներ ունենալը և նրանց կերակրելը մարդկության շարունակության հիմնական գործոններից են։ Այս գործառույթները չեն դադարում անգամ ամենասթրեսային իրավիճակներում։

Ինչպե՞ս է սթրեսն ազդում լակտացիայի վրա:

Սթրեսի ժամանակ կերակրելը լիովին հնարավոր է, սակայն բացասական հույզերը կարող են վատ ազդեցություն ունենալ կրծքի կաթի վրա։ Կաթը կարող է մի քանի օրով դադարել` ուժեղ սթրեսի հետևանքով, բայց նրա բաղադրությունը չի փոխվում։ Այս դեպքում շատ կարևոր է հնարավորին հաճախ երեխային կրծքին մոտեցնել, որպեսզի կաթը չպակասի և լակտացիան պահպանվի։

Ինչ վերաբերում է քրոնիկ սթրեսին, այս իրավիճակում արդեն հնարավոր է կաթի բաղադրության վրա ունենա բացասական ազդեցություն։ Կնոջ մոտ կարող է առաջանալ վիտամինների և հանքանյութերի պակաս։ Եթե կերակրող մայրը քիչ քանակությամբ ածխաջրեր է ընդունում, կաթի համն էլ կարող է փոխվել, քանի որ հենց ածխաջրերն ու այլ սննդարար բաղադրիչներն են կաթին տալիս այն փոքր-ինչ քաղցր համը, որը երեխաները սիրում են։

Կարևոր է տարբերել՝ քրոնիկ սթրե՞ս, թե՞ նոր ապրած սթրես։ Առաջին դեպքում կաթը որոշ ժամանակ կբավականացնի։ Բայց եթե անհրաժեշտ սննդանյութեր չօգտագործվեն դրա արտադրության համար, կաթը կարող է վերջնականապես կտրվի, և այն վերականգնելը շատ բարդ կլինի։ Կաթի արտադրությունը պայմանավորված է հենց մոր էներգիայով, որը մշտական սթրեսային վիճակում կարող է լրջորեն պակասել։

Հանկարծակի սթրեսի դեպքում արյան մեջ արտազատվում է ադրենալին։ Վերջինս արգելափակում է օքսիտոցինը։ Օքսիտոցինը, սովորաբար, թուլացնում է կաթնային ծորանները, և կաթը սկսում է հոսել։ Օքսիտոցինի պակսից պակասում է կաթի հոսքը։ Բայց հենց սթրեսն անցնում է, ադրենալինը դադարում է ազդել օրգանիզմի վրա, և կաթը նորից ազատ հոսում է։

Կարևոր է եթե կաթն ամբողջովին կտրվել է, անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Նա կօգնի վերականգնել կաթնարտադրությունը և կարգավորել լակտացիան։

Խորհուրդներ` կրծքով կերակրումը պահպանելու համար

Նորածին ունեցող մայրերին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է սթրեսն ազդում լակտացիայի վրա, ինչպե՞ս կարելի է թեթևացնել սթրեսը և պահպանել հանգստությունը։ Հորմոնների տատանումները, տրամադրության փոփոխությունները կամ ծանր կյանքի փուլերը պետք է չազդեն ո՛չ մոր, ո՛չ էլ երեխայի վրա։

Ստորև` մի քանի խորհուրդ կերակրող մայրերին

  • Պահպանե՛ք դրական մտքեր։ Մի՛ թողեք, որ բացասական հույզերն ազդեն ձեր ինքնազգացողության վրա։ Եթե կերակրման պահին սթրես եք զգում, կենտրոնացեք երեխայի վրա և այն բանի, որ պետք է նրան օգտակար սնունդ տաք։ Կարող եք երգել կամ խոսել երեխայի հետ։ Նույնիսկ ամենափոքրերը զգում են և հասկանում։
  • Կերակրե՛ք երեխային ապահով վայրում։ Ընտրեք ձեր տանը հանգիստ ու հարմար վայր՝ ննջասենյակ, հյուրասենյակ կամ մանկասենյակ։ Խնդրեք հարազատին բերել ձեզ թեյ կամ պլեդ։
  • Հնարավորին հաճախ մոտեցրեք երեխային կրծքին։ Սա կխթանի կաթի արտադրությունը և կապահովի, որ այն չպակասի։
  • Մի վախեցեք փոխել սովորությունները։ Եթե նախկինում երեխային կերակրում էիք կթելով, փորձեք առաջարկել անմիջապես կուրծքը։ Սա առավել անվտանգ տարբերակ է։
  • Պահեք կաթի պաշարներ։ Եթե հաճախ եք սթրես ունենում և կաթը շատ է, պահեք մի քանի շիշ սառցարանային խցիկում։

Կարևոր է եթե նախատեսում եք երեխային կերակրել` կթելով, ավելի լավ է դա անել բաժակով կամ թեյի գդալով, որպեսզի նա չսովորի շշից և չհրաժարվի կրծքից։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Սեպ 15, Երկուշաբթի | Լուրեր

Արգանդի վզիկի էկտոպիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս վարվել

Արգանդի վզիկի էկտոպիան (կամ էկտրոպիոնը) վիճակ է, երբ արգանդի վզիկը ծածկող երկու տեսակի էպիթելի սահմանը տեղափոխվում է նրա արտաքին հեշտոցային մակերեսի վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը