«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | ՄՕՄ կենտրոնի գիտաժողովը՝ նվիրված ծննդօգնության նորարարություններին

ՄՕՄ կենտրոնի գիտաժողովը՝ նվիրված ծննդօգնության նորարարություններին

2025 Հոկ 29, Չորեքշաբթի

2022 թվականին ՄՕՄ Կենտրոնը մեկնարկեց իր գործունեությունը գիտաժողովով, որը դարձավ ծննդօգնության ոլորտում բացառիկ իրադարձություն։
Հայաստան ժամանեց աշխարհահռչակ մանկաբարձ, բժիշկ և ծննդաբերության ոլորտի... նորարար՝ Միշել Օդենը, ով իր կյանքն ու գործունեությունը նվիրել է բնական ծննդաբերության մշակույթի զարգացմանը։
 
Այդ գիտաժողովը դարձավ Հայաստանի պատմության մեջ առաջին բազմամասնագիտական հանդիպումը, որտեղ քննարկվեցին բնական ծննդաբերության ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև մոր և նորածնի առողջության պահպանման արդի գիտական մեթոդները։
Գիտաժողովից հետո կենտրոնը սահմանեց «Միշել Օդեն» բարձրագույն մրցանակը, որը շնորհվում է այն մասնագետներին, ովքեր իրենց ոլորտում ցուցաբերում են համարձակ, նորարար և նշանակալի ներդրումներ։
 
Այս տարի մրցանակակիրներից էր Մարգարյան ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը՝ նեոնատալ բժշկության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման և մանկաբուժական ծառայության զարգացման համար։
 
Հպարտ ենք ունենալ նման նվիրված մասնագետ, որի աշխատանքը ոգեշնչում է և բարձրացնում մասնագիտական չափանիշները․ այս մրցանակը ոչ միայն ճանաչման, այլև գնահատանքի խորհրդանիշ է՝ մարդկային կյանքի ամենաթանկ պահերի պահպանման գործում։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը