«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կրծքով կերակրում. ՀՏՀ

Կրծքով կերակրում. ՀՏՀ

2025 Հոկ 30, Հինգշաբթի

  1. Ինչպե՞ս կերակրել, որ ցավ կամ վնասվածք չլինի:

Ցավը նշան է, որ կրծքին ամրացումը ճիշտ չէ։ Երեխայի բերանը պետք է ընդգրկի ոչ միայն պտուկը, այլեւ պտուկի շուրջ գտնվող մուգ շրջանագիծը... (արեոլա)։ Ճիշտ դիրքը՝ որովայն-որովայն շփմամբ, գլուխն ու մարմինը նույն հարթությամբ, մոտեցնելիս՝ քիթիկը լինի պտուկի մակարդակին, արեոլան դնչիկի մոտ ավելի քիչ երեւա, քան քիթիկի մոտ։ Այս ամենը թույլ է տալիս խորը եւ ճիշտ ամրացում կրծքին եւ կանխում է ցավը։

  1. Կարելի՞ է կերակրել կրկնապտուկով:

Այո, եթե կան ցուցումներ՝ օրինակ ներընկած պտուկ։ Կարեւորը՝ ճիշտ մոտեցնել կրծքին, ընթացքում փորձել հանել կրկնանտուկը, ինչպես նաեւ ընտրել ճիշտ չափի կրկնապտուկ, եթե անհրաժեշտ է, կարելի է օգտվել պտուկի ձեւավորման մեթոդներից (օր.՝ նախնական կարճ կթում, պոմպով կամ ձեռքով կամ հետադարձ սեղմում)։

  1. Կարելի՞ է կթել կուրծքը:

Այո, երբ անհրաժեշտ է (օր.՝ ցավի մեղմման, կաթի պահպանման կամ կաթի քանակը ավելացնելու համար)։ Կարեւոր է չչարաշահել, որպեսզի կաթի քանակի գերառաջարկ չլինի եւ չառաջանան հաճախակի լակտոստազներ։

  1. Ի՞նչ ուտել, որ կաթը շատանա:

Կաթի քանակը որոշվում է ոչ թե սննդով, այլ կերակրումների հաճախականությամբ եւ կրծքի արդյունավետ դատարկմամբ։ Լավ սնունդը օգնում է մայրիկի առողջությանը, բայց հիմնական «խթանը»՝ հաճախակի եւ ճիշտ կերակրումն է։

  1. Կարելի՞ է կերակրել, երբ ջերմություն ունեմ:

Այո։ Շատ դեպքերում (վիրուսային, մրսածություն, նույնիսկ բակտերիալ վարակ) կերակրումը շարունակվում է։ Մայրիկի կաթում արդեն կան հակամարմիններ, որոնք պաշտպանում են երեխային։

  1. Կարելի՞ է կերակրել, երբ ատամներն եմ բուժում:

Այո։ Շատ դեղեր եւ անզգայացնող նյութեր համատեղելի են կրծքով կերակրման հետ։ Կարելի է ստուգել www.e-lactancia.org կայքում կամ խորհրդակցել մասնագետի հետ։

  1. Կարելի՞ է կրծքով կերակրել ռենտգենից կամ համակարգչային տոմոգրաֆիայից հետո:

Այո։ Ռենտգենը եւ ԿՏ-ն չեն ազդում կաթի վրա։ Եթե կիրառվել է կոնտրաստային նյութ, ապա կախված տեսակից՝ կարելի է անմիջապես կամ 12–24 ժամ անց շարունակել (ստուգել ըստ կոնտրաստի անունի)։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը