2025 Հոկ 31, Ուրբաթ
Ցավը նշան է, որ կրծքին ամրացումը ճիշտ չէ։ Երեխայի բերանը պետք է ընդգրկի ոչ միայն պտուկը, այլեւ պտուկի շուրջ գտնվող մուգ շրջանագիծը... (արեոլա)։ Ճիշտ դիրքը՝ որովայն-որովայն շփմամբ, գլուխն ու մարմինը նույն հարթությամբ, մոտեցնելիս՝ քիթիկը լինի պտուկի մակարդակին, արեոլան դնչիկի մոտ ավելի քիչ երեւա, քան քիթիկի մոտ։ Այս ամենը թույլ է տալիս խորը եւ ճիշտ ամրացում կրծքին եւ կանխում է ցավը։
Այո, եթե կան ցուցումներ՝ օրինակ ներընկած պտուկ։ Կարեւորը՝ ճիշտ մոտեցնել կրծքին, ընթացքում փորձել հանել կրկնանտուկը, ինչպես նաեւ ընտրել ճիշտ չափի կրկնապտուկ, եթե անհրաժեշտ է, կարելի է օգտվել պտուկի ձեւավորման մեթոդներից (օր.՝ նախնական կարճ կթում, պոմպով կամ ձեռքով կամ հետադարձ սեղմում)։
Այո, երբ անհրաժեշտ է (օր.՝ ցավի մեղմման, կաթի պահպանման կամ կաթի քանակը ավելացնելու համար)։ Կարեւոր է չչարաշահել, որպեսզի կաթի քանակի գերառաջարկ չլինի եւ չառաջանան հաճախակի լակտոստազներ։
Կաթի քանակը որոշվում է ոչ թե սննդով, այլ կերակրումների հաճախականությամբ եւ կրծքի արդյունավետ դատարկմամբ։ Լավ սնունդը օգնում է մայրիկի առողջությանը, բայց հիմնական «խթանը»՝ հաճախակի եւ ճիշտ կերակրումն է։
Այո։ Շատ դեպքերում (վիրուսային, մրսածություն, նույնիսկ բակտերիալ վարակ) կերակրումը շարունակվում է։ Մայրիկի կաթում արդեն կան հակամարմիններ, որոնք պաշտպանում են երեխային։
Այո։ Շատ դեղեր եւ անզգայացնող նյութեր համատեղելի են կրծքով կերակրման հետ։ Կարելի է ստուգել www.e-lactancia.org կայքում կամ խորհրդակցել մասնագետի հետ։
Այո։ Ռենտգենը եւ ԿՏ-ն չեն ազդում կաթի վրա։ Եթե կիրառվել է կոնտրաստային նյութ, ապա կախված տեսակից՝ կարելի է անմիջապես կամ 12–24 ժամ անց շարունակել (ստուգել ըստ կոնտրաստի անունի)։
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»