2025 Նոյ 06, Հինգշաբթի
Կեսարյան հատումը վիրահատական ճանապարհով ծննդալուծման տեսակ է, որը կատարվում է որովայնահատման միջոցով: Այն լինում է պլանային և արտապլանային: Արտապլանային կամ շտապ կեսարյան հատումը կատարվում է բոլոր այն դեպքերում..., երբ բնական ծննդաբերական ուղիներով ծննդալուծումն անհնարին է և պահանջվում է շտապ ծննդալուծում կնոջ կամ պտղի կողմից առկա ցուցումներով : Ի տարբերություն արտապլանային կեսարյան հատման՝ պլանային կեսարյան հատում կատարվում է կրկին ըստ ցուցումների՝ նախապես ընտրված օրը, չսպասելով ծննդաբերական գործունեության սկսվելուն:
1. Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները:
Կեսարյան հատման ցուցումները կարելի է բաժանել բացարձակ և հարաբերեական ցուցումների: Բացարձակ ցուցումներն են.
Հարաբերական ցուցումներն են.
2. Ի՞նչ անզգայացում է կիրառվում կեսարյան հատման ժամանակ:
Մեծամասամբ կատարվում է սպինալ անզգայացում, իսկ բացառիկ դեպքերում ընդհանուր անզգայացում: Նախընտրելի է սպինալ անզգայացումը, քանի որ հարաբերականորեն ավելի անվտանգ է ծննդաբերի և պտղի համար:
Նման անզգայացման ժամանակ կինը արթուն է և զգոն:
3. Որքա՞ն է տևում կեսարյան հատումը:
Ինչպես յուրաքանչյուր վիրահատության այդպես էլ կեսարյան հատման տևողությունը նախապես հնարավոր չէ կանխատեսել: Տևողությունը կախված է մի շարք հանգամանքներից և միջինում կազմում է 1-ից 1:30 ժամ:
4. Ինչպե՞ս է ընտրվում կեսարյան հատման օրը:
Արտապլանային կեսարյան հատման օրը նախապես հնարավոր չէ կանխատեսել, իսկ պլանայինի դեպքում դա հնարավոր է և կախված է կեսարյան հատման առկա ցուցումներից: Բնականաբար նախընտրելի է պլանային կեսարյան հատում կատարել հնարավորության դեպքում հասուն ժամկետներում:
Պլանային կեսարյան հատման օրվա ընտրության ժամանակ հնարավոր է նաև հաշվի առնել ծննդաբերի նախընտրությունը:
5. Քանի՞ անգամ կարելի է ծննդալուծվել կեսարյան հատման ճանապարհով:
Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ,այն որոշելու համար անհրաժեշտ է անհատական մոտեցում, քանի որ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ՝ նախկինում կատարված կեսարյան հատման ցուցումները, վիրահատության և հետվիրահատական շրջանի ընթացքը, կնոջ մոտ արտասեռային հիվանդությունների առկայություններ և այլն:
6. Ե՞րբ կարող է կինը կրկին հղիանալ կեսարյան հատումից հետո:
Ըստ ԱՀԿ-ի թե՛ կեսարյան հատմամբ, թե՛ բնական ճանապարհով ծննդալուծման դեպքում, խորհուրդ է տրվում հղիանալ երկու տարի անց կամ կկ ավարտից հետո 1 տարի անց (խորհուրդ է տրվում կրծքով կերակրել նվազագույնը մեկ տարի) : Ավելի վաղ հղիանալ խորհուրդ չի տրվում, քանի որ կեսարյան հատումից հետո որոշակի ժամանակ է պահանջվում վիրահատված արգանդի, կնոջ օրգանիզմի վերականգնման համար:
7. Կարո՞ղ է ամուսինը կամ հարազատը ներկա գտնվել կեսարյան հատման ընթացքին:
Հասկանալի է հարզատների ցանկությունը ներկա լինել կեսարյան հատման ընթացքին,լինել հղի կնոջ կողքին, աջակցել նրան:
Հնարավոր է որոշ հաստատություններում՝ համաձայնեցնելով բժշկական թիմի հետ:Սակայն ելնելով սանիտարահիգենի պահանջներից և հաշվի առնելով հնարավոր էմոցիոնոալ խնդիրների ի հայտ գալը՝ այն ցանկալի չէ : Ի վերջո կեսարյան հատումը վիրահատություն է և անսովոր մարդկանց համար:
8. Հնարավո՞ր է ծննդաբերել բնական ծննդաբերական ուղիներով կեսարյան հատումից հետո:
Հնարավոր է, սակայն հարցի պատասխանը միանշանակ չէ, այն որոշվում է ելնելով կոնկրետ դեպքից: Հաշվի են առնվում նախկին կեսարյան հատման ցուցումները, պտղի քաշը, արգանդի սպիի վիճակը, կնոջ մոտ կեսարյան հատման այլ ցուցումները, արտասեռային հիվանդությունների առկայությունը: Այնպես , որ այո, կեսարյան հատումից հետո հնարավոր է ծննդաբերել բնական ճանապարհով եթե հակացուցումներ չկան:
9. Կրծքով կերակրումը կեսարյան հատումից հետո:
Ինչպես բնական ճանապարհով, այնպես էլ կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման դեպքում կրծքով կերակրման ընթացակարգը նույնն է՝ կերակրում ըստ նորածնի պահանջի, բացարձակ կրծքով կերակրում, այսինքն, միայն կրծքի կաթ, ոչ կաթնախարնուրդ, ոչ ջուր: Խնդիրների դեպքում կա հնարավորություն դիմել §Մարգարյան ծննդատան¦ կրծքով սնուցման մասնագետին:
10.Արդյո՞ք կեսարյան հատման սպին տեսանելի է:
Հասկանալի է յուրաքանչյուր կնոջ ցանկությունը գեղեցիկ լինել և ունենալ անթերի մարմին: Եվ բնական հարց է ծագում հետվիրահատական սպիի վերաբերյալ կեսարյան հատման դեպքում: Մաշկի վրայի կտրվածքը կատարվում է վերցալքային հատվածում և սպին մնում է ներքնաշորի տակ: Մաշկի կտրվածքը սովորաբար վերականգնվում է միջմաշկային կարերով, ինչը սպին դարձնում է աննկատելի:
11. Կարելի՞ է կատարել կեսարյան հատում, հաշվի առնելով միայն կնոջ ցանկությունը:
Կեսարյան հատումը հանդիսանում է վիրահատություն և կատարվում է բացարձակ և հարաբերական ցուցումներով: Սակայն եթե հղի կինը ինչ-ինչ պատճառով կտրականապես հրաժարվում է ծննդաբերել բնական ճանպարհով, այդ դեպքում մենք պարտավոր ենք կնոջը մանրակրկիտ բացատրել կեսարյան հատման, որպես վիրահատության հետ կապված բարդությունները, վտանգները, կարճաժամկետ և հեռահար հետևանքները, որից հետո կինը մեկ անգամ ևս որոշում կայացնի ծննդալուծման նախընտրելի եղանակի վերաբերյալ: Նշենք նաև, որ հղինև նրա վստահված անձինք գրավոր կերպով հրաժարվում են բնական ճանապարհով ծննդալուծումից:
12. Քանի՞ օր է ծննդկանը անցկացնում ծննդատանը կեսարյան հատումից հետո:
Հստակ ֆիքսված օրերի քանական մնալու ծննդատանը կեսարյան հատումից հետո չկա: Օրերի քանակը կախված է մի շարք հանգամանքներից՝ հետծննդյան շրջանի ընթացքից, նորածնի վիճակից: Օրինակ, եթե կնոջ մոտ եղել է արյունահոսություն, կարիք է լինում վերականգնել արյան կորուստը, նորածինն անհաս է, խնամքի կարիք ունի նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և այլն: Միջինում կինը կարող է դուրս գրվել սկսած 4-րդ օրվանից:
13. Սեռական կյանքի սկիզբը կեսարյան հատումից հետո:
Կեսարյան հատման , ինչպես նաև բնական ճանապարհով ծննդաբերությունից հետո անհրաժեշտ է մոտ 2 ամիս ժամանակ օրգանիզմի վերականգնման համար: Ցանկալի է այդ ժամանակ այցելել բժշկի և քննարկել նաև կոնտրացեպցիայի հարցեր, քանի որ առաջին իսկ սեռական հարաբերության ժամանակ արդեն հնարավոր է հղիություն և պետք է պաշտպանվել անցանկալի հղիությունից, հիշելով , որ կա վիրահատված արգանդ: Բացի այդ, կրծքով կերակրումը նոր հղիությունը չի բացառում:
14. Ի՞նչ սննդամթերք է կարելի օգտագործել կեսարյան հատումից հետո:
Քանի որ կեսարյան հատումը դա որովայնային վիրահատություն է և շատ կարևոր է աղիների աշխատանքի վերականգնումը հետծննդյան շրջանում, խորհուրդ է տրվում հետվիրահատական շրջանում օգտագործել դյուրամարս սնունդ: Իսկ հեղուկի ընդունումը չունի որևէ սահմանափակում: Անպայման պետք է ուշադրություն դարձնել սննդի որակին և թարմությանը: Խորհուրդ չի տրվում սննդակարգում ներառել լոբազգիներ, կծու, թթու և այլ գրգռող սննդամթերք:
15. Ինչպե՞ս է իրականացվում ցավազրկումը վիրահատությունից հետո:
Կեսարյան հատումից հետո հնարավոր է , որ կինն ունենա ցավեր հետվիրահատական սպիի շրջանում և որովայնի ստորի հատվածում : Բնական է, որ նման դեպքում անհրաժեշտ է ադեկվատ ցավազրկում:Հետվիրահատական շրջանում ըստ անհրաժեշտության կատարվում է դեղորայքային ցավազրկում, ինչը հնարավորություն է տալիս կնոջը վաղ ակտիվանալ՝ վեր կենալ անկողնուց, քայլել, կերարել երեխային և այլն:
16. Որքա՞ն ժամանակ չի կարելի բարձրացնել ծանրություն:
Կեսարյան հատումը վիրահատություն է, որից հետո որոշակի ժամանակ է անհրաժեշտ օրգանիզմի, արգանդի մինչ հղիության վիճակի վերականգնման համար, ինչը միջինում տևում է երկու ամիս: Այս ընթացքում ցանակալի չէ, բացի նորածնից, այլ ծանրություն բարձրացնել:
17. Ինչպե՞ս խնամել հետվիրահատական սպին:
Կեսարյան հատումից հետո կինը դուրս է գրվում ծննդատնից սովորաբար 3-4-րդ օրը, երբ հետվիրահատական սպին դեռ լավացած չէ: Սակայն ներկայումս կիրառվում են այնպիսի վիրահատական նյութեր և տեխնիկա, որի շնորհիվ հետվիրահատական սպին որևէ հատուկ խնամք չի պահանջում:
18. Կարելի՞ է օգտագործել ձգող գոտի կեսարյան հատումից հետո:
Գոտու օգտագործման համար չկա որևէ բժշկական հակացուցում, սակայն պետք է նշել, որ գոտի չհագնելը շատ ավելի լավ է նպաստում որովայնի առաջային պատի մկանների տոնուսի վերականգնմանը:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»