«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Աշխատանքի առաջարկ՝ որակի ապահովման (ՈԱ) մասնագետի համար

Աշխատանքի առաջարկ՝ որակի ապահովման (ՈԱ) մասնագետի համար

2025 Նոյ 07, Ուրբաթ

«Մարգարյան ծննդատունը» փնտրում է որակի ապահովման (QA) մասնագետ, ով կհետևի մայրերի և նորածինների խնամքի, անվտանգության ու որակի կառավարման բարձր չափանիշների պահպանմանը..., կիրականացնի բարելավման նախաձեռնություններ և կնպաստի պացիենտների անվտանգության մշակույթի զարգացմանը։

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել որակի ուղեցույցների, անվտանգության չափանիշների և կարգավորող պահանջների իրականացումը
  • Իրականացնել մայրական և նորածնային խնամքի, ինչպես նաև պացիենտների անվտանգության բարելավման ծրագրեր
  • Կազմակերպել ներքին աուդիտներ և պատրաստել որակի ու անվտանգության հաշվետվություններ՝ ղեկավարության և արտաքին շահագրգիռ կողմերի համար
  • Պարբերաբար իրականացնել անձնակազմի իրազեկումներ պացիենտների անվտանգության և որակի ապահովման թեմաներով
  • Հավաքագրել և վերլուծել պացիենտների բողոքները՝ դրանց հիման վրա մշակելով բարելավման գործողություններ
  • Իրականացնել մոնիթորինգներ հաստատության տարբեր ստորաբաժանումներում

Կրթություն

Բակալավրի աստիճան՝ բուժքույրական գործի, մանկաբարձության, առողջապահության կառավարման կամ հարակից ոլորտում
(մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի է)

Առաջնահերթություն կտրվի այն մասնագետներին, ովքեր ունեն առողջապահական կամ հիվանդանոցային ոլորտում աշխատանքի փորձ՝ որակի ապահովման, պացիենտի անվտանգության կամ ռիսկերի կառավարման ուղղություններով։

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն և ուղեկցող նամակը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նշելով թեմայում «QA մասնագետ»։

Հեռախոս` 010 53 14 72 (աշխատանքային օրերին՝ 09:00-17:00)

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը