«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ծննդաբերության տեսակներ․ բնական, կեսարյան հատում և ջրային ծնունդ

Ծննդաբերության տեսակներ․ բնական, կեսարյան հատում և ջրային ծնունդ

2025 Նոյ 18, Երեքշաբթի

Յուրաքանչյուր ծննդաբերություն յուրահատուկ է՝ իր ընթացքով, զգացողություններով և բժշկական ցուցումներով։ Կարևոր է, որ յուրաքանչյուր մայր իմանա՝ որ ձևն է ամենաբարենպաստն իր և փոքրիկի առողջության համար...։

Բնական ծննդաբերություն

Սա ամենաֆիզիոլոգիական և բնական ընթացքն է, երբ երեխան լույս աշխարհ է գալիս առանց վիրահատական միջամտության։ Բնական ծննդաբերության դեպքում մայրական օրգանիզմը գործում է ներդաշնակորեն՝ պատրաստվելով նոր կյանքի ծնունդին։ Այս եղանակը նպաստում է արագ վերականգնմանը, կաթարտադրության բնական մեկնարկին և մոր ու երեխայի անմիջական շփմանը՝ մաշկը մաշկին։

Կեսարյան հատում

Կեսարյան հատումը նախատեսվում է այն դեպքերում, երբ բնական ծննդաբերությունը կարող է վտանգ ներկայացնել մոր կամ պտղի առողջության համար։ Ժամանակակից բժշկության պայմաններում այն համարվում է անվտանգ, կանխատեսելի և վերահսկվող մեթոդ, որն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ մոր և նորածնի առավելագույն անվտանգությունը ապահովելու նպատակով։

Ջրային ծնունդ

Ջրային ծնունդը համարվում է առավել նուրբ տարբերակ՝ ապահովելով մոր հանգիստ և հարմարավետ վիճակը ծննդաբերության ընթացքում։ Ջուրը մեղմացնում է ցավային զգացողությունները, նպաստում մկանների թուլացմանը և օգնում է փոքրիկին ավելի մեղմ կերպով հարմարվել նոր միջավայրին։ Այս եղանակը հնարավորություն է տալիս մորն ապրել ծննդաբերության գործընթացը ավելի հանգիստ և ներդաշնակ ձևով։

Մեր նպատակն է՝ ապահովել, որ յուրաքանչյուր ծննդաբերություն անցնի հոգատար, անվտանգ և վստահելի միջավայրում՝ այն եղանակով, որն ամենից ավելի համապատասխանում է մոր և երեխայի առողջությանը։

Մայրության ճանապարհը սկսվում է վստահությամբ և հոգատարությամբ։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը