«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության փուլերը. եռամսյակների առանձնահատկությունները և առողջության պահպանման խորհուրդներ

Հղիության փուլերը. եռամսյակների առանձնահատկությունները և առողջության պահպանման խորհուրդներ

2025 Նոյ 20, Հինգշաբթի

Հղիությունը հրաշալի ճանապարհ է, որը բաժանվում է երեք փուլերի՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով և զգացողություններով...։ Խորհուրդ է տրվում վարել առողջ ապրելակերպ, զերծ մնալ վնասակար սովորություններից (ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ), օգտագործել դյուրամարս, թեթև սնունդ, բացառել հում մսամթերքի, ծովամթերքի օգտագործումը: Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ պարտադիր խորհրդակցել բժշկի հետ։ Յուրաքանչյուր եռամսյակ պահանջում է հատուկ ուշադրություն:

Առաջին եռամսյակ (1–13 շաբաթ) ՝ ձևավորմանև զգուշության փուլ:

Այս շրջանում ձևավորվում են պտղի հիմնական օրգան-համակարգերը: Շատ կարևոր է այս ընթացում ընդունել ֆոլաթթու՝ պտղի նյարդային համակարգի բնածին արատների կանխարգելման նպատակով: Հաճախ դիտվում է տոքսիկոզ (սրտխառնոց,փսխում), հոգնածություն և տրամադրության փոփոխություններ։ Հղիության 8-12 շաբաթական ժամկետում անհրաժեշտ է հաշվառվել:   

Երկրորդ եռամսյակ (14-27 շաբաթ)՝  կայունության և ակտիվության փուլ:

Այս շրջանում մայրիկն ավելի հանգիստ է զգում իրեն, էներգիան վերականգնվում է։ Սա լավագույն ժամանակն է թեթև ֆիզիկական ակտիվության՝ լողի, յոգայի կամ հղիների մարմնամարզության համար։ Այս փուլը համարվում է նաև ամենաանվտանգը ճամփորդությունների համար։ Անհրաժեշտ է ամիսը մեկ անգամ պարբերականությամբ հաճախել բժիշկի:

Երրորդ եռամսյակ (28–40 շաբաթ)՝պատրաստության և հանգստի փուլ:

Փոքրիկի զարգացումը գրեթե ավարտված է, իսկ մայրիկը պատրաստվում է ծննդաբերությանը։ Կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, եթե առկա են այտուցներ, հևոց կամ զարկերակային ճնշման բարձրացում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հղիության վերջին փուլի առողջ ընթացքը ապահովելու համար։ Այս փուլում անհրաժեշտ է այցելել բժիշկի 2-3 շաբաթը մեկ հաճախականությամբ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը